Շիրվանշահ (պարս.՝ شروانشاه, ադրբ.՝ Şirvanşah պարս. առյուծային շահ, շահ առյուծ ), պետության իշխանական տիտղոս, որը ստեղծվել է պատմական Շիրվանի տարածքում՝ ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, պատմական աղբյուրներում հայտնի է նաև Շիրվանշահերի պետություն անվամբ։ Ինչպես նշում է Ք. Է. Բոսֆորդը, Շիրվանշահերը եղել են էթնիկ արաբներ, բայց ենթարկվել են պարսկացման՝ պարսկական մշակույթի ազդեցության միջավայրում։ Նրանք կրում էին իրանական պատմական անցյալի հետքերը և հավակնում էին սասանյան Վահրամ Գուրից ծագմանը[1]։

Շիրվանշահերի ապարանքը

Շիրվանշահերի առաջին արքայատոհմի՝ Մազյադիների (Յազիդիների) հիմնադիր Յազիդ իբն Մազյադ ալ-Շայբանին դառնում է Աբբասյան խալիֆայության զորահրամանատար, կուսակալ Արմինիա փոխարքայությունում, Ադրբեջանում, Շիրվանում և Դերբենդում (799—801): Իր ժառանգները եւ իրավահաջորդները, օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից, Շիրվանը հռչակեցին իրենց սեփականությունը՝ ստանալով շիրվանշահի տիտղոս (861 թվական)։

Արքայատոհմ խմբագրել

Տիտղոսի ծագում խմբագրել

 
Բայիլովյան քարի վրա փորագրված է «շահ» բառը

Շիրվանների ամրոցը գտնվում է Բաքվում։ Շիրվանշահ տիտղոսը կրել են արքայատոհմի բոլոր ներկայացուցիչները՝ անկախ ծագումից և ազգակցական կապերից։ Վերջին երեք արքայատոհմերը (Մազյադիներ, Քասրանիներ, Դերբենդիներ) եղել են ազգականներ։

Առաջին անգամ տիտղոսը ի հայտ է եկել Արտաշիրի ժամանակներում, իսկ «Արքայական լեռ» տիտղոսը՝ Խոսրով Ա Անուշիրվանի։ Մինչիսլամական առաջին շիրվանշահը, որի անունը արձանագրվել է պատմության մեջ, իշխան Դերբենք Շախիրն էր, ով էլ 642 թվականին ընդունում է իսլամ։ Արաբական նվաճումներից հետո, տիտղոսը ոչ միայն պահպանվեց, այլև փոխանցվեց Խալիֆայության սահմանային մարզերի իշխանություններին։

9-րդ դարի պատմաբան իբն Խորդաբեխը հաղորդում է, որ Սասանյան շահնշահ Արտաշիր Պապականը (224-240) Անդրկովկասյան պետություններին շնորհում է շահի տիտղոսը։ Այդպիսիք են՝ Բարշկան շահ, Ալլան շահ, Ֆիլան շահ և այլն։ Ցուցակում հիշատակվում է նաև Շիրանշահը կամ Շիրան-շահը։

Խամսա ալ-Իսպախանը ուղիղ կապ է տեսնում Շիրվան տեղանվան և «շիրվանշահ» տիտղոսի միջև (պարս.՝ شروانشاه), այն է ՝ «առյուծային շահ» կամ «շահ առյուծ»։

Մշակույթ խմբագրել

Շիրվանշահերը հովանավորում էին մշակույթի և պոեզիայի գործիչների։ Այսպես, նրանց հովանավորության ներքո ապրել և ստեղծագործել է իրանական գրականության դասական ներկայացուցիչ Նիզամի Գյանջևը[2]։ Բաքվում պահպանվել է Շիրվանշահերի ապարանքները (XV դար)։ Երրորդ արքայատոհմի՝ Դերբենդիների ներկայացուցիչները առատորեն հատում էին դրամներ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Աբխազիայի Չաչբա իշխանները իրենց համարում էին Շիրվանշահերի արքայատոհմից սերողներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. C. E. Bosworth, Šervānšāhs
  2. Britannica Encyclopedia Britannica. Neẓāmī. Persian poet.