Շայբանիներ
Շամբանյաններ, Շայբանիներ, արաբական տոհմ, 7-10-րդ դարերում իշխել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Շամբանյաններից Յազիդ իբն Մազյադը, Ասադը, Խալիդը, Մուհամմադը եղել են Արմինիայի ոստիկաններ։ 9-րդ դարի երկրորդ կեսին Շամբանյաններից Իսա իբն ալ Շայխը խալիֆա Մութամիդի ուղարկած թագը բերել է Աշոտ Ա Բագրատունուն։ 10-րդ դարի սկզբին Շամբանյանները կորցրին իրենց տիրույթները։ Շամբանյանների մի ճյուղը (Մազյադյաններ)861-1027 թվականներին իշխել է Շիրվանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 448)։ |