Շինսկե Նակամուրա (ճապ.՝ 中邑 真輔 [Նակամուրա Շինսկե], ծնվ.՝ փետրվարի 24, 1980)[2], ճապոնացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և նախկին ընդհանուր մենամարտիկ (MMA)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «SmackDown!» ապրանքանիշում։

Շինսկե Նակամուրա
中邑 真輔
Իրական անունՇինսկե Նակամուրա
中邑 真輔
Ռինգային անուն(ներ)Շինսկե Նակամուրա
Նակամուրա[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ100 կգ
Հայտարարվող հասակ1,88 մ
Ծննդյան թվականփետրվարի 24, 1980 (44 տարեկան)[2][3]
ԾննդավայրՃապոնիա Մինեյամա, Կիոտո, Ճապոնիա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ«Inoki Dojo»
Կոտեթսու Յամամոտո
Օսամու Քիդո
ԴեբյուտՕգոստոսի 29, 2002
ԱմուսինՀարումի Մաեկավա
(2007-այժմ)

Առավելապես հայտնի է ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում ելույթ ունեցած տարիներից, որտեղ երեք անգամ նվաճել է IWGP ծանրքաշային, հինգ անգամ IWGP միջմայրցամաքային և մեկ անգամ՝ IWGP թիմային չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև հաղթանակ տարել «G1 Tag League» (2006) և «New Japan Cup» (2014) մրցույթներում։ Համարվում է IWGP ծանրքաշային գոտու ամեներիտասարդ կրողը (23 տարեկանում)։

2015 թվականին ընդգրկվել է «Ռեստլինգ օբզեռվեր» պարբերականի Փառքի սրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Viernes 3 de Junio '11». Consejo Mundial de Lucha Libre. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.(իսպ.)
  2. 2,0 2,1 «Էջ NJPW կայքում». New Japan Pro Wrestling. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին.(ճապոներեն)
  3. «Էջը Purolove.com կայքում». Purolove.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել