Շիմոն Կեզացի (հունգ.՝ Kézai Simon), 13-րդ դարի հունգարացի ամենահայտնի մատենագիրը, Հունգարիայի թագավոր Լասլո IV Կունի թագավորական արքունիքի հոգևորականը։

Շիմոն Կեզացի
Bronze statues of Simon Kézai, Márk Kálti Or the 'Chroniclers', by Ödön Metky, 1967. Facade detail of the Csók István Gallery & Vörösmarty Mihály Library. Listed ID 11159. - 1, Bartók Béla Sq., Székesfehérvár.JPG
Ծնվել է13-րդ դար
ԾննդավայրԴունակեսի, Պեշտ, Հունգարիա
Վախճանվել էII հազարամյակ
Մասնագիտությունպատմաբան, գրող և Նվիրապետություն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1301-1382).svg Հունգարիա
Ուշագրավ աշխատանքներGesta Hunnorum et Hungarorum?
Commons-logo.svg Simon of Kéza Վիքիպահեստում

1270–1271 թվականներին, կրելով «վարպետ» (մագիստրոս) տիտղոսը, Սիմոնը եղել է դիվանագիտական ​​պատվիրակութան կազմում, որը գլխավորում էր Սիքստոս Էստերգոմացին։ Նշյալ պատվիրակության կազմում էր նաև պատմիչ Անդրեաս Հունգարացին։ Վերջինս ներգրավված է եղել նաև այն ներկայացուցչության կազմում, որը Հունգարիայի թագավոր Իշտվան V-ի հրամանագրով ուղարկվել էր Իտալիա՝ շնորհավորական ուղերձ հղելու Երուսաղեմի թագավորություն միապետ Կառլ I Անժուացուն՝ ութերորդ խաչակրաց արշավանքի հաջող ընթացքի կապակցությամբ։ Այդ պատվիրակությունը Նեապոլով մեկնել է Կատոնա և Մեսինա, այնուհետև փետրվար ամսին Կառլի հետ վերադարձել Հռոմ[1]։

Այնուամենայնիվ, Շիմոն Կեզացին առավելապես հայտնի է որպես մատենագիր։ Նրա ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Gesta Hunnorum et Hungarorum»-ը, որը գրվել է լատիներենով՝ մեր թվարկության շուրջ 1282 թվականին։ Այդ ստեղծագործությունում պատմագիրը ներկայացնում է հոնական և հունգարական ցեղերի (որոնց նա ազգակիցներ էր համարում) ամբողջական պատմությունը՝ առասպելապատումներից մինչև իր ժամանակների պատմությունը։ Միևնույն ժամանակ, որպես թագավորի անձնական քարտուղար՝ նա աշխատում էր նաև թագավորական արխիվում և իր նյութերը հավաքում այնտեղ պահպանված ավելի հին տարեգրություններից։

Տարեգրությունը առաջին անգամ տպագրվել է 1782 թվականին Բուդայում։ 19-րդ դարում այն ​​թարգմանվում է հունգարերեն և վերածվում հանրաճանաչ ստեղծագործություն։ Այն հատկապես կարևոր է հունգարական ազգային ինքնության ձևավորման տեսանկյունից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Jenő Szűcs (1999), «Theoretical Elements in Master Simon of Kéza's Gesta Hungarorum (1282–1285)», in László Veszprémy; Frank Schaer, Simon of Kéza: Deeds of the Hungarians, Central European University Press, pp. xxix–cii , at ic–cii.