Շիգա Կոգեն (ճապ.՝ 志賀高原 Շիգա կո:գեն), ճապոնական լեռնադահուկային հանգստավայր, որը տեղակայված է Նագանո պրեֆեկտուրայի Ձյոսինյեցու Կոգենի ազգային պարկում՝ Յամանոուտի ավանի մոտակայքում։

Մակակները տաք աղբյուրում
Վերելակներ լեռնադահուկորդներով

1998 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում այս հանգստավայրում անցկացվել են լեռնադահուկային և սնոուբորդինգի առաջնություններ[1]։ Ավելի քան 20 կմ երկարությամբ հանգստավայրն իր մեջ միավորում է 21 լեռնադահուկային այգի, 71 վերելակ և գոնդոլներ, բազմաթիվ լեռնադահուկային մրցուղիներ[2]։

Դահուկային սեզոնը մեկնարկում է նոյեմբերին և ավարտվում մայիսի սկզբին։ Օդի ջերմաստիճանը հունվարին հազվադեպ է իջնում -13° ցելսիուսից։ Քամի չափազանց հազվադեպ է լինում։

Հանգստավայրն իր մեջ միավորում է 21 անկախ լեռնադահուկային այգի, որոնց միջև գործում են չվերթային ավտոբուսներ։ Զբոսայգիների մեծ մասն ունեն վերելակի իրենց տոմսերը, բայց ամեն տոմսարկղում կարելի է ձեռք բերել էլեկտրոնային տոմս, որը թույլ է տալիս շրջել բոլոր այգիներում, ինչպես նաև անվճար ավտոբուսի ճանապարհորդության իրավունք է տալիս։

Շիգա Կոգենը մի քանի գյուղեր են, որոնք բաղկացած են հիմնականում հյուրանոցներից և փոքր քանակով խանութներից և ռեստորաններից։ Որոշ ռեստորաններում և խանութներում ընդունում են վարկային քարտեր։ Հանգստավայրի միակ բանկոմատը գտնվում է Հասուիկեի փոստային բաժանմունքում, որը փակ է շաբաթ և կիրակի օրերին։

Շիգա Կոգեն շրջանում գտնվում են մի քանի երկրաջերմային աղբյուրներ, որոնց տաք ջուրը հաճախ օգտագործվում է բաղնիքներում։

Հանգստավայրից ոչ հեռու տեղակայված է Ձիգոկուդանի վայրի կապիկների այգին[3]։ Փոքր տարածքի վրա ապրում է ճապոնական մակակների գաղութ, որոնք ժամանակի մեծ մասը ծախսում են տաք աղբյուրներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SHIGA KOGEN - The absolute best ski resort in JAPAN!» (անգլերեն). Официальный сайт курорта. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. «Shiga Ski Fields» (PDF) (անգլերեն) — Подробная карта курорта. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  3. «Snow Monkeys of Jigokudani» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիգա Կոգեն» հոդվածին։