Ալեքսեյ Շիբորին (ռուս.՝ Алексе́й Дми́триевич Щибо́рин , 1912 - 1988), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Ալեքսեյ Շիբորին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1912
Վախճանի օր 1988
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1939 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1939-1941 թվականներին՝ ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1941-1943 թվականներին՝ Լոնդոնի դաշնակից կառավարությունների ԽՍՀՄ դեսպանատան երկրորդ, առաջին քարտուղար։
  • 1944 թվականին՝ Լոնդոնի դաշնակից կառավարությունների ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական։
  • 1944 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 1950 թվականի փետրվարի 7-ը Եգիպտոսում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանորդ[1]։
  • 1948-1953 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների բաժնի վարիչի տեղակալ։
  • 1953-1954 թվականներին՝ Հնդկաստանում ԽՍՀՄ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
  • 1954 թվականի հունիսի 5-ից մինչև 1959 թվականի հունիսի 9-ը Բիրմայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1959-1962 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժնի վարիչի տեղակալ։
  • 1962-1968 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժնի վարիչ։
  • 1969 թվականի հունվարի 2-ից մինչև 1973 թվականի դեկտեմբերի 14-ը Եթովպիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 1974-1979 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում պատասխանատու աշխատանքում։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Миссия - Посольство СССР в Египте. Чрезвычайные и Полномочные Посланники». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Посольство СССР в Бирме, с 18.6.1989 - Мьянме. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  3. «Миссия - Посольство СССР в Эфиопии. Чрезвычайные и Полномочные Послы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Дипломатический словарь. В 3-х томах. Гл. ред. А. А. Громыко, А. Г. Ковалев, П. П. Севостьянов, С. Л. Тихвинский. - М.: Наука, 1985-1986 г. - Т. 3, с. 591-592.

Արտաքին հղումներ խմբագրել