Շերշեն
Շերշեն (ուկրաիներեն՝ Шершень), ուկրաինական հումորային և երգիծական ամսագիր և թերթ։ «Շերշեն» առաջին ամսագիրը լույս է տեսել 1906 թվականին, Կիևում, երկրորդը` 1908-1911 թվականներին, ԱՄՆ-ում` Նյու-Յորքում, ապա` Սկրենտոնում։
Շերշեն | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | ուկրաիներեն |
Հիմնադրվել է | մարտ 1908 |
Լուծարվել է | հունիս 1911 |
Ընդհանուր բնութագիր
խմբագրելՀումորային, երգիծական պատկերազարդ «Շերշեն» շաբաթաթերթը հրատարակվել է Կիևում, 1906 թվականի հունվարի 6-ից հուլիսի 14-ը։ Հրատարակիչը և խմբագիրը եղել է Վլադիմիր Լոզինսկին։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 26 համար[1]։
Կարճ ժամանակի ընթացքում «Շերշենը» մեծ հետք է թողել ուկրաինական քաղաքական սատիրայի և ամսագրային գրաֆիկայի արվեստի զարգացման գործում։
Գրական հայտնի աշխատակիցներից են եղել, Ագաթանգեղոս Կրիմսկին, Իվան Լիպան, Օսիպ Մակովեյը, Իվան Նեչույ Լևիցկին, Լյուդմիլա Ստարիցկայա Չերնախովսկայան, Վասիլի Ստեֆանիկը, Ս. Տիմչենկոն, Գտան Խոտկևիչը և այլն։
Պատկերազարդման և քաղաքական ծաղրանկարների հեղինակները եղել են Իվան Բուրյաչոկը, Ֆոտիյ Կրասիցկին, Վիկտոր Մասլյանիկովը, Պավել Նաումովը, Վլադիմիր Ռեզնիչենկոն[2], Աֆանասի Սլաստիոնը, Սերգեյ Սվիտոսլավսկին և այլն։
«Շերշենն» ԱՄՆ-ում
խմբագրել«Շերշենն» ԱՄՆ-ում ի սկզբանե թողարկվել է որպես հումորային և երգիծական պարբերական։ Հրատարակվել է Վասիլի Գրիշկոյի կողմից, 1908 թվականի մարտից մինչև 1911 թվականի հունիսը։ Ի սկզբանե թողարկվել է Նյու Յորքում, իսկ 1908 թվականի նոյեմբերից` Սկրենտոնում։ 1910 թվականի հոկտեմբերին «Շերշեն»-ը վերափոխվել է գրական-գիտական հայտնի ամսագրի և Եվգենի Գվոզդիկի խմբագրությամբ դարձել է Ուկրաինական աշխատավորական միության օրգանը։ 1911 թվականի հունիսին «Շերշեն»-ի փոխարեն Ուկրաինայի աշխատավորական միությունն սկսել է հրատարակել «Ժողովրդի կամք» շաբաթաթերթը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Журнал Шершень
- ↑ Іван Немченко Літературно-мистецька шевченкіана Володимира Різниченка Արխիվացված 2013-03-29 Wayback Machine
Գրականություն
խմբագրել- Лазанська Т. Шершень //
- Бабишкін О. К. «Шершень» // Українська Радянська Енциклопедія. — 2-е видання. — Т. 12. — К., 1985. — С. 401.
- Бабишкін О. К. Сатиричний журнал «Шершень» // Радянське літературознавство. — 1959. — № 4.
- Лопата Павло. У століття появи журналу «Шершень» // Український гомін. — 2006. — 16 грудня.
- Сімчук Олександр. Перший сатиричний журнал «Шершень»: несмішні жарти і розкішна графіка. (З відсканованими ілюстраціями). - 2019
Արտաքին հղումներ
խմբագրել- Энциклопедия украиноведения. В 10-х т. / Гл. ред. Владимир Кубийович — Париж; Нью-Йорк: Молодые Жизнь, 1954—1989 .. Словарная часть.
- Бабишкин ОК «Шершень» / / Украинская советская энциклопедия — 2-е издание. — Т. 12. — М., 1985. — С. 401.
- Бабишкин ОК Сатирический журнал «Шершень» / / Советское литературоведение. — 1959. — № 4.
- Лопата Павел. В век появления журнала «Шершень» / / Украинский говор. — 2006. — 16 декабря.(ուկր.)
- М. Н. Яковлев «Село просыпается» Рисунок из журнала «Шершень» Киев, 1906 г. № 4
- В. В. Ризниченко «После отмены крепостного права» Рисунок из журнала «Шершень» Киев, 1906 г. № 7
- И. М. Бурячок СВОБОДНАЯ АМЕРИКА. «На такой земле и столько свинства». Рисунок из журнала «Шершень» Киев, 1906 г. № 16-17
- М. Н. Яковлев «Новый Юпитер» Рисунок из журнала «Шершень» Киев, 1906 г. № 19 Արխիվացված 2020-02-24 Wayback Machine
- А. Г. Сластион «Псевдопророки». Рисунок для журнала «Шершень» Киев, 1906 г. № 22 Արխիվացված 2020-02-05 Wayback Machine