Շերլոկ Հոլմսի արկածները (ֆիլմ, 1939)
«Շերլոկ Հոլմսի արկածները» («Շերլոկ Հոլմսը Մեծ Բրիտանիայում» թատերական ներկայացմամբ), 20th Century Fox կինոընկերության 1939 թվականին նկարահանված առեղծված-արկածային ֆիլմ[5]։ Պաստիշե (կերպարվեսի, գրականության, թատրոնի կամ երաժշտության այն ուղղությունը, որն ընդօրինակում է մեկ կամ մի քանի արտիստների ոճը կամ բնավորությունը), որն արտահայտում է Սըր Արթուր Կոնան Դոյլի հեղինակած՝ Շերլոկ Հոլմսի խառնվածքը բնութագրող երկաշարը։ Ֆիլմը նկարահանված է Ուիլյամ Ջիլեթի՝ 1899 թվականի նկարահանված Շերլոկ Հոլմս ներկայացման հիման վրա։ Չնայած դրան սյուժետային տարբերությունները բավական ակնհայտ են[6]։
Շերլոկ Հոլմսի արկածները անգլ.՝ The Adventures of Sherlock Holmes | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ[1] և միստիկ ֆիլմ[1] |
Հիմք | Sherlock Holmes? |
Թվական | 1939 և սեպտեմբերի 1, 1939[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Alfred L. Werker?[1][3] |
Պրոդյուսեր | Դերիլ Զանուք |
Սցենարի հեղինակ | Edwin Blum? և Ուիլիամ Ջիլեթ |
Դերակատարներ | Բեզիլ Ռեթբոուն[4][3], Նայջել Բրյուս[4], Այդա Լուպինո[4], Ջորջ Զուկկո[4], Alan Marshal?[4], Հենրի Ստիվենսոն[4], Terry Kilburn?[4], E. E. Clive?, Մերի Գորդոն[4], Հոլմս Հերբերթ[4], Արթուր Հոլ[4], Ջորջ Ռեգաս[4], Մերի Ֆորբս[4], Մեյ Բիթի[4] և Լեոնարդ Մադի |
Օպերատոր | Լեոն Շամրոյ |
Երաժշտություն | Robert Russell Bennett? |
Մոնտաժ | Robert Bischoff? |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 76 րոպե |
Նախորդ | The Hound of the Baskervilles? |
Հաջորդ | Sherlock Holmes and the Voice of Terror? |
Շերլոկ Հոլմսի և Դոկտոր Վաթսոնի արկածները նկարագրող գեղարվեստական 14 ֆիլմերից երկրորդն է, որտեղ Շերլոկ Հոլմսին մարմնավորել է Բեյզիլ Ռաթբոնը, իսկ Դոկտոր Վաթսոնին՝ Նայջել Բրյուսը։ Սա Ռաթբոնի մասնակցությամբ և Fox ընկերության նկարահանած վերջին ֆիլմն էր Հոլմսի արկածային գրաշարից։ Հաջորդ տասներկու ֆիլմերը նկարահանվել են Universal Studios կինոընկերության կողմից։
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է Պրոֆեսոր Մորիարտին պլանավորում գողանալ թագավորական թագը՝ Լոնդոնի Թաուերից և որպեսզի շեղի Հոլմսի ուշադրությունը, նա դրդում է ջութակահարին սպանել Էն Բրենդոնին։
Սյուժե
խմբագրելՖիլմը նկարահանվել է 1894 թվականին։ Ֆիլմը սկսվում է դատարանի մուտքի սանդուղքի վրա Հոլմսի և Մորիարտիի վիճաբանությամբ, որտեղ Մորիարտին ապացույցների բացակայության հիման վրա արդարացվել էր մարդասպանության մեղադրանքից։ Ի պատասխան Հոլմսը արձագանքում է․«Դու հոյակապ ուղեղ ունես, Մորիարտի։ Ես հիացած եմ։ Ես այնքան հիացած եմ, որ կցանկանայի այն պահպանել Լոնդոնի հասարակության համար»։ «Դա շատ տպավորիչ կլինի»,- պատասխանում է Մորիարտին։
Հոլմսը և Վաթսոնը այցելում են 221B Բեյքըր փողոցում բնակվող Էն Բրանդոնին։ Նա պատմում է Հոլմսին, որ իր եղբայր Լլոյդը մի տարօրինակ ծանուցում է ստացել․ տղամարդու դիմանկար՝ ալբատրոսը վզին փաթաթված, որի նմանը ստացել էր իր հայրը տասը տարի առաջ՝ նախքան դաժանաբար սպանվելը։
Հոլմսը հասկանում է, որ Լլոյդ Բրանդոնի կյանքին վտանգ է սպառնում, շտապում է նրա հետևից, սակայն Լլոյդին գտնում խեղդամահ արված։ Որպես երաժիշտ քողարկված Հոլմսն այցելում է միջոցառմանը, որպեսզի կարողանա պաշտպանել Էնին։ Լսելով նրա ճիչը հարևան այգուց՝ Հոլմսը հասնում և բռնում է կասկածյալին, որը պարզվում է Գաբրիել Մատեոն էր, ով ցանկանում էր վրեժխնդիր լինել Բրանդոններից՝ իր հոր սպանության համար։ Պարզվում է, որ Մատեոյի և Էնի հայրերը տարակարծություններ են ունեցել հարավ-ամերիկյան հանքավայրերի շուրջ ծագած կոնֆլիկտում, որի արդյունքում սպանվել էր Մատեոյի հայրը։
Հոլմսը պարզում է, որ Մորիարտին դեպքն օգտագործել է, որպեսզի շեղի Հոլմսի ուշադրությունը իր պլանավորած կողոպուտից։ Հոլմսը շտապում է Թաուրեր, որտեղ պայքարի արդյունքում, Մորիարտին ընկնում է և մահանում։ Ֆիլմի ավարտին Էնը ամուսնանում է, իսկ Հոլմսը ջութակ նվագելով ցանկանում է դուրս հանել ճանճին սենյակից, ում օգնության է հասնում Վաթսոնը նրան խփելով թերթի կապոցով։ Սրան հաջորդում են ֆիլմից հայտնի դարձած խոսքերը․ «Շատ պարզ իմ սիրելի Հոլմս, շատ պարզ»[7]։
Դերասանական կազմ
խմբագրել- Բեյզիլ Ռեթբոնը Շերլոկ Հոլմսի դերում
- Նայջել Բրյուսը Դոկտոր Վաթսոնի դերում
- Իդա Լուպինոն Էն Բրանդոնի դերում
- Ջորջ Զուկոն Պրոֆեսոր Մորիարտիի դերում
- Ալան Մարշալը Ջերոլդ Հանթերի դերում
- Թերի Քիլբուրնը Բիլիի դերում
- Հենրի Սթեֆենսոնը Սըր Ռոնալդ Ռամսգեյթի դերում
- Է․Է․ Քլիֆը Տեսուչ Բրիստոլի դերում
- Արթուր Հոլը Բասիկի դերում
- Մերի Ֆորբսը Լեդի Քոնինգհեմի դերում
- Փիթեր Ուիլսը Լլոյդ Բրանդոնի դերում
- Մարի Գորդոնը Տիկին Հուդսոնի դերում
- Ֆրենկ Դեյվսոնը Դեյվիսի դերում
- Ջորջ Ռեգասը Մատեոյի դերում
- Ուիլյամ Օստինը Պասերբիի դերում
- Հոլմս Հերբերտը դատավորի դերում
Ազդեցություն
խմբագրել«Շատ պարզ իմ սիրելի Հոլմս, շատ պարզ» մեջբերումը մեծ կիրառություն ունեցավ այս ֆիլմից հետո։ Չնայած այն օգտագործվեց Քլիֆ Բրուքի մասնակցությամբ 1929 թվականի Շերլոկ Հոլմսի վերադարձը հնչյունային ֆիլմում, այնուամենայնիվ, չկրկնվեց Արթուր Կոնան Դոյլի ֆիլմաշարերում[8]։ Որպես երաժիշտ քողարկված տեսարանում նա երգում էր․ «Ես կցանկանայի լինել ծովափին» երգը։ Սա անախրոնիզմ (պատմական հերոսների և դեպքերի, կյանքի ու կենցաղի նկարագրության մեջ թույլ տրված ժամանակագրական խախտում կամ տեղափոխություն) է, քանի որ երգը գրվել է 1907 թվականին, մինչդեռ ֆիլմը նկարահանվել է 1984-ին[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0031022/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://www.filmaffinity.com/es/film702837.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 http://www.imdb.com/title/tt0031022/fullcredits
- ↑ S. Nugent, Frank (1939 թ․ սեպտեմբերի 2). «The Adventures of Sherlock Holmes». The New York Times.
- ↑ Thompson, Dave (2013). Sherlock Holmes FAQ. Applause. էջ 203. ISBN 978-1-4803-3149-5.
- ↑ Davies, David Stuart, Holmes of the Movies (New English Library, 1976) 0-450-03358-9
- ↑ Mikkelson, David (2006 թ․ հուլիսի 2). «Sherlock Holmes and 'Elementary, My Dear Watson'». Snopes.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Obrecht, Jas (2011 թ․ հոկտեմբերի 6). «Sherlock Holmes' Favorite Music». The Jas Obrecht Music Archive. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Adventures of Sherlock Holmes(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «The Adventures of Sherlock Holmes»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- The Adventures of Sherlock Holmes