Լեոն Շամրոյ (անգլ.՝ Leon Shamroy, հուլիսի 16, 1901(1901-07-16)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք[3] - հուլիսի 7, 1974(1974-07-07)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոօպերատոր, 1947-1948 թվականներին եղել է կինոօպերատորների ամերիկյան միության նախագահ, չորս անգամ արժանացել է Օսկարի` լավագույն օպերատորական աշխատանքի համար. այս անվանակարգում մրցանակների ռեկորդը կիսում է Ջոզեֆ Ռուտենբերգի հետ։

Լեոն Շամրոյ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1901(1901-07-16)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[3]
Մահացել էհուլիսի 7, 1974(1974-07-07)[2] (72 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ
ԱմուսինՄերի Անդերսոն (կինոդերասան)
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Լեոն Շամրոյը ծնվել է 1901 թվականի հուլիսի 16-ին, Նյու Յորքում։ 25 տարեկանում դարձել է իր առաջին ֆիլմի օպերատորը, և գրեթե կես դար զբաղվել է օպերատորական աշխատանքով։ Իր աշխատանքների համար 18 անգամ առաջադրվել է Օսկարի (ռեկորդը կիսում է Չարլզ Լենգի հետ), և 4 անգամ ստացել է այն։ Եղել է Կինոօպերատորների ամերիկյան միության անդամ և մեկ տարվա ընթացքում ղեկավարել է կազմակերպությունը։ 1953 թվականին ամուսնացել է դերասանուհի Մերի Անդերսոնի հետ, որի հետ նա ապրել է մինչև իր մահը` 1974 թվականի հուլիսի 7-ը։ Նրա պատվին մականուն է ստացել 1957 թվականին նկարահանված «Արդյո՞ք հաջողությունը փչացնում է Ռոք Հանթերին» (անգլ.՝ Will Success Spoil Rock Hunter) ֆիլմի պուդերը։

Ֆիլմագրություն

խմբագրել

Հաղթած ֆիլմեր

խմբագրել
  • 1942` Սև կարապ
  • 1944` Վիլսոն
  • 1945` Աստված նրան դատավոր
  • 1963` Կլեոպատրա

Առաջադրված ֆիլմեր

խմբագրել
  • 1938` Սրտով երիտասարդ
  • 1940` Արգենտինային հյուր
  • 1942` Տասը ջենթլմեններ Վեսթ Ֆոինթից
  • 1949` Աղվեսների արքայազնը
  • 1951` Դեյվիդը և Վիրսավյան
  • 1952` Կիլիմանջարոյի ձյունը
  • 1953` Խալաթը
  • 1954` Եգիպտացին
  • 1955` Սերն աշխարհի լավագույն բանն է
  • 1956` Թագավորը և ես
  • 1958` Խաղաղ օվկիանոսի հարավը
  • 1959` Պորգին և Բեսսը
  • 1963` Կարդինալը
  • 1965` Տառապանքներ և ուրախություն

Այլ (ընտրված)

խմբագրել
  • 1935` Մերի Բյորնս, փախստականը
  • 1939` Ալեքսանդր Գրահամ Բելլի պատմությունը
  • 1942` Ռոքսի Հարթ
  • 1945` Ծառն աճում է Բրուքլինում
  • 1945` Ո՞ւր ենք մենք այստեղից գնալու
  • 1947` Սկանդալային միսս Փիլգրիմը
  • 1948` Կզաքիսե մորթով տիկինը
  • 1950` Մեծ քանակով ավելի էժան է
  • 1953` Խայբերի զորամասի արքան
  • 1955` Բարի լույս միսս Դավ
  • 1957` Գրասենյակային պարագաներ
  • 1968` Կապիկների մոլորակը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #137461852 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

խմբագրել