Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեն (այլ կիրառումներ)

Շեն (քրդ.՝ Şîn, թուրքերեն՝ Aladana), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում։

Գյուղ
Շեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽիզանի գավառակ
Այլ անվանումներՇեն գյուղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն275 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ434
Փոստային ինդեքս13600
Փոստային ինդեքսներ13600
Ավտոմոբիլային կոդ13
Շեն (Խիզանի գավառ) (Աշխարհ)##
Շեն (Խիզանի գավառ) (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

1858 թվականին ուներ 80, 1878 թվականին՝ 12, իսկ 1909 թվականին՝ 18 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և խաղողագործությամբ։ Մասամբ նաև զբաղվում էին ծխախոտի և բամբակի մշակությամբ։

Պատմություն խմբագրել

Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ բնակիչների մեծ մասին թուրքերը կոտորել են։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Շենն ուներ Ս. Մեսրոպ անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում էր գտնվում Բարակաձորի Ս. Աստվածածին վանքը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 108

Աղբյուրներ խմբագրել