Շենաղբյուր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում` Մամռտանքի գյուղախմբում, Վանա լճից հարավ-արևմուտք։

Գյուղ
Շենաղբյուր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽիզանի գավառակ
Այլ անվանումներՇնաղբյուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունշենաղբյուրցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 40 տուն հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմություն խմբագրել

Շենաղբյուրը ժամանակին եղել է հայտնի գրչության կենտրոն։ Այստեղ Վարդան քահանան 1640 թվականին գրել է Մաշտոցը։

Գյուղը թուրքերի կողմից ավերեվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Շենաղբյուրն ուներ Ս. Սահակ անունով եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 108-109

Աղբյուրներ խմբագրել