Շեհզադե (մզկիթ)
Շեհզադեի մզկիթ (թուրքերեն՝ Şehzade Camii), Շեհզադեբաշ (թուրքերեն՝ Şehzadebaşı Camii) կամ Շեհզադե Մեհմեդի մզկիթ (թուրքերեն՝ Şehzade Mehmet Camii), գործող մզկիթ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։
Շեհզադե թուրքերեն՝ Şehzade Camii | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր, ճարտարապետական հուշարձան և Ուրբաթյա մզկիթ |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Ֆաթիհ |
Տեղագրություն | Ֆաթիհ |
Հիմնվել է | 1548 |
Կառուցման սկիզբ | 1543 |
Կառուցման ավարտ | 1548 |
Ճյուղ/ավանդույթ | Ջումա մզկիթ |
Կարգավիճակ | գործող մզկիթ |
Պատվիրող | Սուլեյման I |
Անվանված է | Շեհզադե Մեհմեդ |
Ճարտարապետություն | |
Ճարտարապետ | Միմար Սինան |
Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
Առանձնահատկություններ | գերեզմաններ՝ Շեհզադե Մեհմեդ, Շեհզադե Ջիհանգիր, Հյումա Շահ սուլթան, Ռուստեմ փաշա, Մուստաֆա Դեստերի փաշա |
Արտաքին գմբեթի բարձրություն | 37 |
Արտաքին գմբեթի տրամագիծ | 18,42 |
Մինարեթներ | 2 |
Մինարեթի բարձրություն | 55 |
Շինանյութ | գրանիտ, մարմար |
Կառուցում
խմբագրելԵրբ 1543 թվականին մահացել է Սուլեյման I-ի որդին՝ Շեհզադե Մեհմեդը (թուրքերեն՝ şehzade՝ արքայազն, ժառանգ), հայազգի ճարտարապետ Միմար Սինանը 1543- 1548 թվականներին կառուցել է Շեհզադեի մզկիթը։
Առանձնահատկություններ
խմբագրելՄզկիթի գմբեթի տրամագիծը կազմում է 18,42 մետր։ Մզկիթը ունի նաև 4 փոքր գմբեթներ։ Մզկիթն ունի երկու մինարեթներ, որոնք ունեն 55 մետր բարձրություն։ Մզկիթի հիմքի բարձրությունը գրեթե հավասար է կառույցի բարձրությանը։ Հատակի տակ կա ավազան, որի շնորհիվ ամռանը այստեղ սառն է, իսկ ձմռանը՝ տաք։
Այստեղ՝ Շեհզադե Մեհմեդի թյուրբեում, շեհզադեի հետ միասին թաղված է նաև նրա եղբայրը՝ Շեհզադե Ջիհանգիրը, ինչպես նաև դուստրը Հյումա Շահ սուլթանը։ Մզկիթում հայտնաբերվել են նաև երեք չճանաչված անձանց մնացորդներ[2]։ Նախկինում համալիրի կազմում մտել են նաև մի քանի դամբարաններ, որտեղ թաղված են եղել Ռուստեմ փաշան և Մուստաֆա Դեստերի փաշան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Şehzade Külliyesi. (ibb.gov.tr)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Мечеть Шах-заде зодчего Синана(չաշխատող հղում)
- Turkish Museum of Architecture Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեհզադե (մզկիթ)» հոդվածին։ |