Ջիհանգիր մզկիթ (թուրք.՝ Cihangir Camii), գործող մզկիթ Ստամբուլի Բեյօղլու շրջանի Ջիհանգիր թաղամասում։ Մզկիթը ամբողջովին վնասվել էր հրդեհի արդյունքում։ Վերջինիս տեղանքում սուլթան Աբդուլ Ազիզի կարգադրությամբ Սարգիս Բալյանը կառուցել է նեոդասական օսմանյան ոճի մզկիթ[2]։ Գտնվում է Բոսֆորի եվրոպական ափից։

Ջիհանգիր
թուրք.՝ Cihangir Camii
Şehzade Cihangir Camii 3.jpg
ՏեսակՈւրբաթյա մզկիթ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա[1]
ՎարչատարածքՍտամբուլ
ՏեղագրությունՍտամբուլ
Կառուցման ավարտ1559
Կարգավիճակգործող մզկիթ
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ոճ
Գմբեթ2
Շեհզադե Ջիհանգիրի մզկիթը Բոսֆորի եվրոպական ափին, փետրվար 2013

ՊատմությունԽմբագրել

Ջիհանգիր մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I֊ի հրամանով՝ հայ ճարտարապետ Միմար Սինանի կողմից 1559 թվականին։ Մզկիթը կառուցվել է ՝ ի հիշատակ Սուլեյմանի որդու Շեհզադե Ջիհանգիրի պատվին։ Մզկիթը մի քանի անգամ կործանվել է հրդեհների և երկրաշարժերի արդյունքում, սակայն վերակառուցվել է։ Վերջին անգամ մզկիթը ամբողջությամբ վերականգնվել է Սարգիս Բալյանի կողմից՝ օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով 1874 թվականին։ Նոր մզկիթը ունի քառակուսի տեսք՝ բարձր գմբեթներով։ Մինարեթը, որը գտնվում է մզկիթից արևելք, կառուցվել է 1928 թվականին։ Մզկիթը շենքը նաև վերակառուցվել է 1889 թվականին՝ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II֊ի հրամանով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Hakan Arlı Cihangir Camii // Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi. — Vol. 2. — P. 431-3.

Արտաքին հղումներԽմբագրել