Թոլգա Սարըթաշ

թուրք դերասան

Թոլգա Սարըթաշ (թուրք.՝ Tolga Sarıtaş, մայիսի 30, 1991(1991-05-30)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։ Նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով։

Թոլգա Սարըթաշ
թուրք.՝ Tolga Sarıtaş
Ծնվել էմայիսի 30, 1991(1991-05-30)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասան և մոդել

ՄանկությունԽմբագրել

Թոլգա Սարըթաշը ծնվել է 1991 թվականի մայիսի 30-ին Ստամբուլում[2]։ Մանկուց Թոլգան հետաքրքրվել է երաժշտությամբ։ Հարցազրույցներից մեկում Թոլգան նշել է, որ եթե չդառնար դերասան, զբաղվելու էր երաժշտությամբ։ Դեռ դպրոցական տարիքում սովորել է նվագել կիթառ։ Դեռահաս տարիքում մասնակցել է մի քանի խմբերի համերգների՝ ներառված լինելով երաժշտական խմբերի կազմում։

ԿարիերաԽմբագրել

Մինչև ֆիլմերում և սերիալներում նկարահանվելը, Թոլգա Սարըթաշը խաղացել է թատրոնում։ Կինեմատոգրաֆիայում նրա կարիերան սկսվել է 2006 թվականին։ Նկարահանվելով երկրորդական մի քանի դերերում, նրան հրավիրել են նկարահանվելու Հոյակապ Դար հեռուստասերիալում, որտեղ նա պետք է մարմնավորեր Շեհզադե Ջիհանգիրի դերը։ Վերջինս հեռուստասերիալի առանցքային դերերից մեկն էր։ Նրա խաղընկերները դարձան հայտնի թուրք դերասաններ Հալիտ Էրգենչը, Մերյեմ Ուզերլին, Մեհմեդ Գյունսյուրը, Նուր Ֆեթթահօղլուն, Էնգին Օզթյուրքը, Նեբահաթ Չեհրեն, Օքան Յալաբիքը և ուրիշներ։ Հեռուստասերիալը մեծ հեղինակություն ուներ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ողջ աշխարհում։ Հեռուստասերիալում Թոլգան նկարահանվել է 2013- 2014 թվականներին։ Մինչ այդ նա նկարահանվել էր «Սև ամպ» և «Միայնակ ամրոցում» ֆիլմերում։ Հեռուստասերիալում նկարահանվելուց հետո նա մի շարք առաջարկներ է ստացել թուրք տարբեր ռեժիսորներից։ Դրանցից մեկը «Գյունեշի դուստրերը» հեռուստասերիալն էր, որը մեծ հեղինակություն բերեց դերասանին։ Դրանից հետո նա նկարահանվել է նաև «Մեծ արտաքսում» հեռուստասերիալում և «Իմ անունն է Գյուլչեթե» մելոդրամայում։ Նկարահանվել է «Երդում» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Star TV-ով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Beyazperde։ «Tolga Sarıtaş»։ Beyazperde (թուրքերեն)։ Վերցված է 2017-07-12