Բացել գլխավոր ցանկը

Շելի Լի Լոնգ (անգլ.՝ Shelley Lee Long, օգոստոսի 23, 1949(1949-08-23)[1], Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է դարձել` խաղալով Դայան Չեմբերսի դերը «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալում, որի համար արժանացել է «Էմիի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների: Նաև հայտնի է դարձել այլ՝ «Գիշերային հերթափոխ» (1982 թ.), «Անհամատեղելի հակասություններ» (1984 թ.), «Պրորվա» (1986 թ.), «Խելահեղ փողերը» (1987 թ.), «Կրկին բարև» (1987 թ.), «Բևերլի Հիլլզի վաշտը» (1989 թ.) կատակերգական ֆիլմերում, նաև նկարահանվել է «Ֆիլմ Բրեյդի փոքրիկ ընտանիքի մասին» և Բժիշկ «Թ-ին» և նրա կինը» (2000 թ.):

Շելի Լոնգ
Shelley Long with Terrie Frankel 1996 Cable Ace Awards (cropped).jpg
Ծնվել էօգոստոսի 23, 1949(1949-08-23)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՖորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի

Վաղ տարիներԽմբագրել

Շելին ծնվել է 1949 թվականի օգոստոսի 23-ին Ինդիանայում, Ֆորտ Ուեյ քաղաքում:

ԿարիերաԽմբագրել

Լոնգը իր կարիերան սկսել է որպես մոդել` նկարվելով գովազդների համար: Մի քանի ֆիլմերում դեր ստանալուց հետո, նա 1980 թվականին նշել է իր նորամուտը մեծ էկրան՝ նկարվելով «Վերջին ամուսնական զույգը Ամերիկայում» ֆիլմում: Մեկ տարի անց նկարահանվել է «Քարանձավի մարդը» ֆիլմում:

Լոնգը մեծ ճանաչում է ձեռք բերե՝լ խաղալով «Գիշերային հերթափոխ» ֆիլմի գլխավոր դերը: Ֆիլմը թողարկվել է 1982 թվականին: Ավելի ուշ նա խաղացել է գլխավոր դեր կատակերգական «Կորցնելով դա» ֆիլմում: 1982 թվականին նա ստացել է գլխավոր դեր «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալում, որով նա նույնպես մեծ ճանաչում է ձեռք բերել և արժանացել շատ պարգևների: Նկարահանումների ընդմիջումների ժամանակ ևս նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում: 1984 թվականին նա արժանացել է «Ոսկե գլուբուս» պարգևին «Անհամատեղելի հակասություններ» ֆիլմում գլխավոր դերի համար: Հետագայում հաջորդել են մյուս ֆիլմերը՝ «Պրորվա» (1986 թ.) Թոմա Հենկսի հետ, «Խենթ փողերը» (1987 թ.) Բետ Միդելրի հետ և «Կրկին բարև» (1987 թ.): Դրան հաջորդել են գլխավոր դերեր «Գործարար աղջիկը» և «Իմ խորթ մայրը» ֆիլմերում, սակայն նա հրաժարվել է նկարահանվել «Իմ խորթ մայրը» ֆիլմում:

1987 թվականին Լոնգը լքեց «Ուրախ ընկերություն» հեռուստասերիալը: Խոսակցություններ կային, որ Լոնգը լքել է հեռուստասերիալը բացառապես ֆիլմերում նկարահանվելու համար[2], սակայն դերասանուհին հերքել է դա[3]:

Հեռուստասերիալից դուրս գալուց հետո նա ստացել և խաղացել է գլխավոր դեր «Բեվերլի Հիլլզի վաշտը» ֆիլմում: Ֆիլմը թողարկվել է 1989 թվականին:

1995 թվակականին նա խաղացել է կատակերգական «Ֆիլմ Բրեյդի մասին» ֆիլմում: Ֆիլմը մեծ հաջողություններ է ունեցել, այդ իսկ պատճառով նկարահանվել են «Բրեյդի փոքրիկ ընտանիքը 2» (1996 թ.) և «Բրեյդի փոքրիկ ընտանիքը «Սպիտակ տանը» (2002 թ.) ֆիլմերը: 1990- ականների վերջին Լոնգը դադարեցրեց իր կարիերան և սկսեց զբաղվել երեխաների դաստիարակությամբ[4]: 2000 թվականին նա նկարահանվել է «Բժիշկ «Թ-ին» և նրա կինը» ֆիլմում, Ռիչարդ Գիրի հետ:

Անձնական կյանքըԽմբագրել

1979 թվականին Լոնգը հանդիպեց Բրյուսա Թայսոնին: Նրանք ամուսնացան 1981 թվականին և 1985 թվականի մարտի 27-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Ջուլիանան: Լոնգը և Թայսոնը հեռացել են իրարից 2003 թվականին, ամուսնալուծվել են 2004 թվականին:

2004 թվականի նոյեմբերին Լոնգը հայտնվեց հիվանդանոցում անզգայացնող դեղամիջոցների գերդոզավորումից[5]:

ՄրցանակներԽմբագրել

ԷմիԽմբագրել

Ոսկե ԳլոբուսԽմբագրել

Էմի անվանակարգումԽմբագրել

  • 1984 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
  • 1985 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
  • 1986 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
  • 1993 թվականին արժանացել է «Ուրախ ընկերություն» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի
  • 1995 թվականին արժանացել է «Ֆրեյզեր» կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանուհի

Ընտիր ֆիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Shelley Long - Top 10 Quitters»։ TIME։ 2009-07-24։ Վերցված է 2010-07-04 
  3. Sarasota Herald-Tribune — Google News Archive Search
  4. «Difficult Multi-Personality Role Played Expertly by Shelley Long»։ The Daily Gazette։ May 19, 1990 
  5. «'Cheers' Star ODs in Apparent Suicide Try - Celebrity Gossip | Entertainment News | Arts And Entertainment»։ FOXNews.com։ 2004-11-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2010-07-04