Շառլ դը Գոլի հուշարձան (Մոսկվա)

Գեներալ Շառլ դը Գոլի հուշարձան (ռուս.՝ Памятник генералу Шарлю де Голлю), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչներից մեկին` գեներալ, Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության հիմնադիր և նախագահ Շառլ դը Գոլին։ Հուշարձանը 2002 թվականին տեղադրվել է Շառլ դը Գոլի հրապարակում (Ալեքսեևսկի շրջան)` «Կոսմոս» հյուրանոցի հարևանությամբ։

Շառլ դը Գոլի հուշարձան
Շառլ դը Գոլի հուշարձանը (հետին պլանում «Կոսմոս» հյուրանոցն է)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումմայիսի 9, 2005
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Charles de Gaulle in Moscow Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը ստեղծելու մասին որոշումը կայացվել է Մոսկվայի քաղաքաշինական խորհրդի նիստում 2002 թվականին[1]։

Հուշարձանը ստեղծել են ճարտարապետ Ա. Վ. Կուզմինը և քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։ Շառլ դը Գոլը պատկերված է կանգնած` ռազմական հանդերձանքով։ Քանդակագործական հորինվածքը տպավորիչ է իր չափսերով. միայն գրանիտե պատվանդանի բարձրությունը 10 մետր է, իսկ Շառլ դը Գոլի բրոնզե արձանի բարձրությունը 8 մետր է։ Պատվանդանին փակցված ռուսերեն և ֆրանսերեն ցուցանակին գրված է.

  ԳԵՆԵՐԱԼ ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼ։ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  

Ըստ Ծերեթելու` հուշարձանի մեծ չափսերը պետք է համահունչ լինեն «Կոսմոս» հյուրանոցի մեծ չափսերի հետ[2]։

Շառլ դը Գոլի հուշարձանը 2005 թվականի մայիսի 9-ին հանդիսավորությամբ բացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը։ Արարողությանը ներկա է եղել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ֆրանսիացի վետերաններ։

Հուշարձանի մասին կարծիքները հակասական են։ Մասնավորապես, Ծերեթելու քանդակի մասին չափազանց կտրուկ է արտահայտվել ֆրանսիական «Le Figaro»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Москве будет памятник де Голлю. Естественно, работы Церетели» (ռուսերեն). GlobalRus.ru. 2002 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  2. «В Москве открыт памятник президенту Франции генералу Шарлю де Голлю» (ռուսերեն). Lenta.ru. 2009 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Как де Голль стал 'страшилой' ("Le Figaro", Франция)» (ռուսերեն). inoСМИ.Ru. 2009 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել