Շապին-Գարահիսարի բարբառ
Շապին-Գարահիսարի բարբառ - հայերենի կը ճյուղին պատկանող բարբառներից։
Խոսվել է Շապին-Գարահիսար քաղաքում և Ածպտերի շրջանում։ Բռնում է Խարբերդի և Երզնկայի, Սեբաստիայի և Եվդոկիայի բարբառների միջին տեղը։
Բաղաձայնական համակարգը՝ եռաստիճան խլազուրկ (բ՛, բ, փ)։ Ունի քմայնացած ä և բառասկզբում հագագային շնչեղ հ։ Օ ձայնավորը դառնում է էօ, իսկ է-ն շեշտի տակ՝ ի (գ՛էօրձ «գործ», քիզ հիդ «քեզ հետ»)։ Բնորոշ է շարունակական ներկա ժամանակը, որը կազմվում է տար (գյուղերում՝ տէ) մասնիկով (կըսիմ տար)։
Որոշ բարբառագետներ գտնում են, որ այս բարբառը չի պատկանում կը ճյուղին և ոչ էլ հայտնի ճյուղերից որևէ մեկին[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 240