Շապիկի վրայի աղջիկը (ֆիլմ, 1944)

«Շապիկի վրայի աղջիկը» (անգլ.՝ Cover Girl), 1944 թվականի ամերիկական երաժշտական ֆիլմ-կոմեդիա, նկարահանված զինվորական տարիներին հայտնի ռեժիսոր Չառլզ Վիդորի կողմից, Ռիտա Հեյվորտի և Ջինոմ Կելիի հետ գլխավոր դերերում։

Շապիկի վրայի աղջիկը
բոս․՝ Djevojka s naslovnice
ԵրկիրԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և երաժշտական ֆիլմ[1][2]
Թվականմարտի 20, 1944
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլզ Վիդոր[1][2]
ՊրոդյուսերArthur Schwartz?
Սցենարի հեղինակՄերիոն Փարսոնեթ և Վիրջինիա վան Ափ
ԴերակատարներՌիտա Հեյուորթ[2], Ջին Քելլի, Ֆիլ Սիլվեր, Otto Kruger?, Իվ Արդեն, Lee Bowman?, Anita Colby?, Leslie Brooks?, Կուրտ Բուա, Dusty Anderson?, Jess Barker?, Շելլի Ուինթերս, Thurston Hall?, Fern Emmett? և Kathleen O'Malley?
ՕպերատորՌուդոլֆ Մատե և Allen M. Davey?
ԵրաժշտությունՍոլ Չապլին
ՄոնտաժViola Lawrence?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն107 րոպե

Սա «Columbia Pictures» կինոստուդիայի առաջին գունավոր ֆիլմն էր («Տեխնիկոլոր» համակարգով նկարահանված), ներկայացնելով կաբարե պարուհու պատմությունը, ով հնարավորություն ունի դառնալ բարձր վարձատրվող մոդել, հեղինակավոր նորաձևության ամսագրի շապիկի վրայի աղջիկը։

Ֆիլմում, որն ուղղված է առաջին հերթին Ռիտա Հեյվորթի՝ որպես էկրանի աստղ ներկայացնելուն։ Ներկայացվել են ութ պարային համարներ՝ դերասանուհու կատարմամբ, երգեր, որոնք գրվել են Ջերոմ Քերնի (երաժշտություն) և Այրա Գերշվինի (բանաստեղծություններ) կողմից, ներառյալ հանրահայտ դարձած երգը, Long Ago (and Far Away) ինչպես նաև իրենց ժամանակի նորաձև կոստյումներ և 19-րդ դարի վերջի շքեղ զգեստներ։

Ֆիլմը Օսկար է ստացել 1944 թվականին որպես ամենալավ երաժշտական ֆիլմ։

Սյուժե խմբագրել

Բրուքլինի պարուհի և կաբարեի երգչուհի, կարմիր մազերով Ռիտա Հեյվորթը հնարավորություն է ունեցել դառնալ նորաձևության մոդել, երբ նա ընտրվել է խմբագիր Ջոն Քուդերի կողմից հոբելյանական համարի շապիկիկին հարսանյաց զգեստով լուսանկարվելու համար։ Խմբագիրը զարմացած էր աղջկա նմանությամբ իր նախկին սիրեցյալ, պարուհի Մարիբել Հիքսին, ով երիտասարդ հարուստին թեղեց հանուն իր սիրելի աղքատ դաշնակահարի։ Մերիբելը ինչպես պարզվեց Ռաստիի տատիկն էր և Ջոնը որոշեց նրան ցույց տալ աշխարհին, իսկ Ջոնի ընկերը՝ Ուիտոնը նրան հրավիրում է Բրոդվեյի թատրոն գլխավոր դերում խաղալու համար։ Ակումբի մենեջեր Դենի Մաքգվայրը (Ջին Քելլին), որտեղ աշխատում էր Ռաստին, սիրահարված էր նրան, և երբ նա հեռացավ, և նրանց ընկեր Գենին (Ֆիլ Սիլվերսը) փակեցին ակումբը և սկսեցին համերգներ տալ զինված ուժերի համար։ Ուիթոնը (Լի Բոումենը) առաջարկություն է արել Ռաստիին, որին նա համաձայնել է։ Հարսանեկան արարողության ժամանակ, տեսնելով ռեստորանի մարգարիտը, Ռաստին որոշում է փախչել իր սիրելի Դենի մոտ, ինչպես իր տատիկը Ջոն Քուդերից փախավ դաշնակահարի մոտ։

Դերերում խմբագրել

  • Ռիտա ՀեյվորթՌաստի Պարկեր/ Մարիբել Հիկս
  • Ջին ԿելլիԴենի Մակգվայր
  • Ֆիլ Սիլվերս —Գենի
  • Օտո Կրյուգեր — Ջոն Կուդեր
  • Իֆ Արդեն — Կոռնելիա Ջեկսոն
  • Լի Բոումեն —Նոել Ուիտան
  • Լեսլի Բռուկս — Մորին Մարտին
  • Ջես Բրկեր — երիտասարդ Ջոն Կուդեր
  • Էդվարդ Բրոֆի— Ջո
  • Կուրտ Բոա
  • Դաստի Անդերսոն
  • Կոնստանս Ուրորտ— քարտուղար (в титрах не указана)

Կամեո։

  • Jinx Falkenburg
  • Anita Colby
  • Ստորագրություն խնդրող Շելի Ուինթերս.

Արտադրոթյուն խմբագրել

Կոլումբիա Փիկչերզը Ջիննա Կելիին գրեթե լիակատար վերահսկողություն է տվել ֆիլմի ստեղծման համար, որի երկար հաջողության համար հիմնականում պարտական են պարողի գաղափարներին։ Կելին ստիպել է ձայնագրության տաղավարում հանել տաղավարի մի քանի պատեր, որպեսզի Հեյվորթը և Սիլվերսը կարողանան մի դրվագով պարեն ձողոցի պարերը։ Պար «Ալտեր-էգոյի հետ» (անգլ.՝ Alter-Ego Dance) դրվագում, որը նա կատարում է իր սեփական արտացոլման հետ, Քելլին կիրառել է համակցված նկարահանումներ, իսկ պարտադրանքը օգտագործվել է այնպես, որ իր նմանակին ուրվականի տեսանելիություն հաղորդի։ Այս տեսարանը, որը զբաղեցրել է էկրանավորման ընդամենը մի քանի րոպե՝ Ջինի Կելին և օպերատորը մշակել են մի քանի ամիս։

Ռիտա Հեյվորթի վոկալային պարտյաները կատարել էր Մարտա Մերազը։

Ըստ Կոլումբիա Պիկչերզի հաղորդումներով, դա կինոստուդիայի առաջին գունավոր ֆիլմն էր, որովհետև ստուդիայի ղեկավար Հարի Կոնը ցանկանում էր ցուցադրել նրա գեղեցկությունը և հարստությունը, մասնավորապես Հեյվորթի կարմիր վարսերը։

Ծանոթագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «NY Times: Cover Girl». NY Times (անգլերեն) — Награды и номинации. 2009 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)