Շան թանգարան (անգլ.՝ Museum of the Dog), շներին նվիրված շահույթ չհետապնդող թանգարան, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթենի Մարրեյ Հիլլ թաղամասի Պարկ Ավենյու 101 հասցեում։ Թանգարանում ներառված են հետևյալ ցուցանմուշները` շները ֆիլմերում, նախագահների շները, պատերազմի շները, շները հետախուզության մեջ[1]։ Թանգարանում է պահվում շներին վերաբերվող արվեստի գործերի ամենամեծ հավաքածուներից մեկը[2][3]։

Շան թանգարան
Տեսակթանգարան
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՆյու Յորք
Վայր101 Park Avenue?
Հիմնադրվել է1982
Կայքmuseumofthedog.org
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը բացվել է 1982 թվականին՝ բարերարներ Ֆրենկ Սաբելլայի, Մարի Մուրի, Նենսի-Քերոլ Դրեյփերի և Ուեսթմինսթեր Քեննել հիմնադրամի նվիրատվություններով։ Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է բրոնզե և կերամիկական քանդակներ և նկարներ։ Թանգարանը միշտ ղեկավարվել է Ամերիկայի շների ակումբի կողմից[2]։

Թանգարանը ցուցադրում է այնպիսի հռչակավոր նկարիչների գործեր, ինչպիսիք են Էդվին Հենրի Լանդսիրը, Մաուդ Ըրլը և Արթուր Վարդլը[3]։ Շատ արվեստի գործեր արված են 19-րդ դարում իսկ որոշները 20-րդ դարի սկզբում[4]։

Աշխատանքների մեծ մասը արվել է ուշ 1800-ականներին և 20-րդ դարի սկզբին, ներառված են աբստրակտ կամ ժամանակակից արվեստի որոշ նմուշներ։

Թանգարանի նախկին հասցեներ

խմբագրել
  • 1982 թվական` Նյու Յորք, Լայֆ բիլդինգ, Մադիսոն պողոտա, 51
  • 1987 թվական` Քուինի պարկ[3]
  • 2017-ից մինչ այսօր` 101 Պարկ Ավենյու,Նյու Յորք

Ցուցահանդեսներ

խմբագրել
  • Կանայք և շները 20-րդ դարի արվեստում
  • Կանայք և շները արվեստում[1]
  • Ամառային շան օրեր[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Allen, Brian T. (2019 թ․ օգոստոսի 24). «Dog Days of Summer? Visit the New Museum of the Dog». National Review. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «AKC MUSEUM OF THE DOG». museumofthedog. American Kennel Club Museum of the Dog. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 Trejos, Nancy (2019 թ․ հունվարի 8). «The Museum of the Dog is set to debut in New York City on Feb. 8». USA Today. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  4. Judkis, Maura (2019 թ․ մարտի 1). «The Museum of the Dog is unleashed in Manhattan». The Washington Post. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շան թանգարան» հոդվածին։