Շանկլիշ (արաբ․՝ شنكليش‎‎), պանիր, որը բնորոշ է Լևանտի և Սիրիայի խոհանոցներին։ Այս գնդաձև պանիրները պատրաստում են կովի և ոչխարի կաթից։ Պատված են չոր ծիթրոնով կամ պղպեղով։ Յուրահատուկ համի համար այն անվանում են «սիրիական ռոկֆոր» (الروكفور الشامي Ալ ռուկաֆուր աշ Շամի)[1]։ Ինչքան հնեցված են պանիրները, այնքան սուր է համը և կարծր կազմությունը։

Շանկլիշ
Տեսակպանիր
Առաջացման երկիր Սիրիա և  Լիբանան
Կաթկովի կաթ և ոչխարի կաթ
 Shanklish Վիքիպահեստում

Տարբերակներ

խմբագրել

Շանկլիշը սովորաբար շփոթում են ավելի փափուկ տեսակի պանրով, որն անվանում են սուրկե (سوركي)․ վերջինս ավելի փափուկ է և թարմ, իսկ շանկլիշն առավել ուժեղ համ ունի։ Սուրկեն բնորոշ է Տարտուսին, Իսքենդերունին, իսկ շանկլիշը Հոմսին, Համային և այլն[2]։

Կախված համեմունքներից, որոնցով պատում են պանիրը, այն ունենում է տարբեր համեր։

 
Ջաիֆուրա՝ աղցան շանկլիշից

Պատրաստում

խմբագրել

Պանիրը հիմնականում պատրաստում են գարնանը և մարինացնելով պահում մինչև ձմեռ։ Շանկլիշ ստանալու համար իրար են խառնում լաբնեն (لبنة) (քամած մածուն) և թարմ քամած կիտրոնի հյութը[3]։ Եռացնելուց առանձնանում է մակարդը, որը հավաքվում է այնքան ժամանակ, մինչև մնում է մաքուր հեղուկը[4]։

Ստացված մակարդից գնդաձև պանրագլուխներ են պատրաստում՝ մոտավորապես 6 սմ տրամագծով։ Պանիրը պատում են ծիթրոնով կամ զաթարով, կամ էլ Հալեպի պղպեղով և չորացնում են արևին։ Հետո հերմետիկ փակվող տոպրակներում պահվում է որոշ ժամանակ, մինչև որ պահպանման համար պահվում է յուղի մեջ։

Օգտագործում

խմբագրել

Շանկլիշը արաբական շատ ճաշատեսակների համար ծառայում է որպես բաղադրիչ․ դրոնց անվանում են մեզե (ակրատ)։ Շ

Ամենատարածված ուտեստներից է ջաիֆուրան՝ աղցան, որը պատրաստում են շանկլիշից, պոմիդորից, սոխից և ձիթապտղի յուղից։ Շանկլիշը նաև մանր կտրատում են և մատուցում ձվածեղի հետ կամ արաբական հացի՝ վարունգով, անանուխով և ձիթապտղի յուղով։ Շանկլիշը հրամցնում են որպես ակրատ անիսոնի օղու հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. زهرة محمد. «الشنكليش السوري .. طقوس تراثية في التحضير من جيل لجيل». سوريات (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Aglaia Kremezi, Penny De Los Santos Mediterranean Vegetarian Feasts. — Abrams, 2014-10-07. — 448 с. — ISBN 978-1-61312-711-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Julie Ann Sageer, Leah Bhabha Julie Taboulie's Lebanese Kitchen: Authentic Recipes for Fresh and Flavorful Mediterranean Home Cooking. — St. Martin's Publishing Group, 2017-06-06. — 310 с. — ISBN 978-1-250-09494-0 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «"الشنكليش أو السوركي أو الشعيفورة".. مونة المطبخ الشعبي السوري». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.