Շանդոր Գերգեյ (հունգ.՝ Gergely Sándor, փետրվարի 2, 1896(1896-02-02)[1][2], Deutschkreutz, Oberpullendorf District, Բուրգենլանդ, Ավստրիա - հունիսի 14, 1966(1966-06-14)[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2] իսկական անուն ազգանունը Ալեքսանդր Գրյունբաում հունգ.՝ Grünbaum Sándor հունգարացի գրող, լրագրող), խմբագիր, հասարակական գործիչ, Կոսութի մրցանակի դափնեկիր։

Շանդոր Գերգեյ
Ծնվել էփետրվարի 2, 1896(1896-02-02)[1][2]
ԾննդավայրDeutschkreutz, Oberpullendorf District, Բուրգենլանդ, Ավստրիա
Վախճանվել էհունիսի 14, 1966(1966-06-14)[1][2] (70 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]
Մասնագիտությունլրագրող
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Շանդոր Գերգեյը հրեական ծագում ուներ[3]։ Նա դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող։ 1915 թվականից եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ Կռվել է Արևմտյան ռազմաճակատում, որտեղ էլ վիրավորվել և կուրացել է։ Մի քանի վիրահատություններից հետո 1920 թվականին վերականգնվել է նրա տեսողությունը։ Շանդոր Գերգեյը 1923 թվականին խմբագրել է Կապույտ թռչուն թերթը։ 1924-1925 թվականներին նա ղեկավարել է Միշկոլց տեղեկագիրը, սակայն իր արմատական ​​հայացքների պատճառով հեռացվել է աշխատանքից։ Եղել է Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամ, իսկ 1926 թվականից՝ Հունգարիայի ընդհատակյա կոմունիստական ​​կուսակցության անդամ[4]։ 1929 թվականին հեռացվել է Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից։

Շանդորը 1931 թվականին գաղթել է ԽՍՀՄ։ 1931-1945 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում, որտեղ խմբագրել է Մանգաղ և մուրճ ամսագիրը։ Ապա 1937 թվականից եղել է Նոր ձայն ամսագրի խմբագիրը։ 1945 - 1951 թվականներին եղել է Հունգարիայի գրողների ազատ միության նախագահ։

ՍտեղծագործությունԽմբագրել

Գերգեյը 1922 թվականին հրատարակել է Անապատը պատմվածքների ժողովածուն։ Աշխարհը (1924 թվական, ռուսերեն թարգմանությամբ Գիշերը Բուդապեշտի վրա, 1937 թվական) և Ֆիցկո Ահրեմի զարմանալի կյանքը (1925) վեպերում քաղաքի ստորին խավերի կյանքը պատկերված է նատուրալիզմի տարրերով։ Կոմունիստների ընդհատակյա աշխատանքի մասին են պատմում Փայտաթրթուր (1929 թվական, ռուսերեն թարգմանություն 1933 թվական) և Ինչ-որ բան է պատրաստվում (1931 թվական ռուսերեն թարգմանություն 1932 թվական) վեպերը։

Հունգարական գյուղացիական պատերազմի Գյորգի Դոզսա պատմական եռագրության և Թմբուկի որոտները (1934) վեպի հեղինակ է։ 1952 թվականին նա հրատարակեց Թեժ ամառ վեպը հունգարական նոր գյուղի մասին։ Փշոտ արահետը վեպը մտավորականի դեպի բանվորական շարժում անցած ճանապարհի մասին է։

ՄատենագիտությունԽմբագրել

  • 1922 թվական, Սիվաթագ պատմվածք հունգ.՝ Sivatag
  • 1924 թվական, Բեկե վեպ հունգ.՝ Béke
  • 1925 թվական, Աչրեմ Գայի հրաշալի կյանքը վեպ հունգ.՝ Achrem Fickó csudálatos élete
  • 1927 թվական, Ծեծել են կամուրջը վեպ
  • 1927 թվական, Խաղում ենք փողոցում վեպ
  • 1929 թվական, Սու վեպ
  • 1929 թվական, Դոզայի գյուղացիական հեղափոխության պատմություն պատմական ուսումնասիրություն
  • 1930 թվական, Ժողովրդական տոնավաճառ
  • 1930 թվական, Աշխատավորների մշակույթ
  • 1931 թվական, Ինչ-որ բան պատրաստվում է
  • 1934 թվական, Թմբուկը բախվում է
  • 1936 թվական, Ջենթլմենի աթոռ
  • 1937 թվական, Ասպետներ և հերոսներ
  • 1937 թվական, Անանունը
  • 1939 թվական, Մեծ ճամբար
  • 1940 թվական, Ասպետներ և հերոսներպիես
  • 1941 թվական, Մաշկ հեքիաթ
  • 1943 թվական, Նոր գյուղ
  • 1943 թվական, Դեհկանների երկրում
  • 1945 թվական, Կրակոտ գահ
  • 1946 թվական, Գեղեցիկ ջենտլմենի առօրյան հեքիաթ
  • 1947 թվական, Վերջին գործողությունը վեպ
  • 1948 թվական, Կասկած հեքիաթ
  • 1949 թվական, Նոր աշխարհը կառուցվում է հոդված
  • 1949 թվական, Անտառը կանչում է հեքիաթ
  • 1950 թվական, Գայլեր
  • 1951 թվական, Գյուղի հաշվետվություն
  • 1952 թվական, Թեժ ամառ վեպ
  • 1952 թվական, Ձորի եզրին հեքիաթ
  • 1952 թվական, Հանդիպում հեքիաթ
  • 1954 թվական, Արցունքները չորանում են վեպ
  • 1955-1956 թվական, Խորդուբորդ ճանապարհ վեպ
  • 1957 թվական, Աշնանային առավոտ
  • 1957 թվական, Մեծ Երկիր
  • 1958 թվական, Մարդկանց մեջ
  • 1961 թվական, Արգելված ճանապարհներ վեպ
  • 1964 թվական, Դուք կարող եք տեղափոխվել ավելի բարձր դասարան վեպ
  • 1965 թվական, Լսելիս
  • 1966 թվական, Գյորգի Դոզսա I-II-III. Եռագրություն
  • 1967 թվական, Ինչ-որ բան պատրաստվում է - Սու - Մարդկային տոնավաճառ
  • 1968 թվական, Մարդկանց մեջ I-II. դրամա
  • 1971 թվական, դրամաներ Ներածություն
  • 1975 թվական, Հավատքով և խառնվածքով Հոդվածների ամփոփում

ԳրականությունԽմբագրել

  • Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  • Большой Энциклопедический словарь. 2000.
  • Энциклопедический словарь. 2009.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել