Շամիլ Լախիյալով
Շամիլ Լախիյալով (ռուս.՝ Шамиль Лахиялов,հոկտեմբերի 28, 1979[1], Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և ադրբեջանցի ֆուտբոլիստ, հարձակվող։
Քաղաքացիությունը | Ռուսաստան | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 1979[1] (45 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 175 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 69 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 5.2.2019: |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1979 թվականի հոկտեմբերի 28-ին Մախաչկալայում։ Ազգությամբ ավար է։ Շամիլն ունի երեք եղբայր և քույր, ավագը՝ Մուրադը (1976-2005), «Ջամաաթ Շարիաթ» խմբավորման առաջնորդն է[3], և փոքրը՝ Մագոմեդը (1984), ֆուտբոլիստ է, խաղացել է ցածր դիվիզիոնի ակումբներում, այժմ՝ «Լեգիոն-Դինամո» ակումբի կառավարիչ է, և մյուս եղբայրը՝ Ռաշիդը։
Ամուսնացած է, ունի չորս երեխա[4][5][6]։
2008 թվականին հաջ է կատարել, որտեղ հանդիպել է Կուրբան Բերդիևին[7]։
Գործունեություն
խմբագրելԱկումբային
խմբագրելՄախաչկալայի ՄՊՄԴ № 2-ի սան է, կարիերան սկսել է տեղի «Դինամո» ակումբում։ 1998/1999 մրցաշրջանում հանդես է եկել Բաքվի «Շաֆայում» և միաժամանակ Ադրբեջանի մինչև 17 տարեկանների հավաքականում՝ խաղալով իր կրտսեր եղբոր՝ Ռաշիդի անվամբ[8]։ Հաջորդ տարի վերադարձել է «Մախաչկալա»։ 2002 թվականին 5 հանդիպում է անցկացրել մերձմոսկովյան «Սատուրնի» կազմում։
2003 թվականին տեղափոխվել է «Դինամոյի» սկզբունքային մրցակցի՝ «Անժիի» կազմ։ 2005 թվականի հոկտեմբերի 17-ին «Դինամո»-«Անժի» խաղից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել թիմերի ֆուտբոլիստների միջև, որը հրահրել են Լախիյալովը և Սերգեյ Սերդյուկովը[9]։ Լահիյալովին որակազրկել են երեք խաղով և նրա դեմ քրեական գործ է հարուցել։ 2007 թվականին Լախիյալովին «Թերեք» տեղափոխելուց հետո նա ձերբակալվել էր Սարանսկում, քանի որ ստորագրություն էր տվել երկրից չհեռանալու համար[10]։ 2010 թվականի դեկտեմբերին հեռացել էր «Թերեքից» պայմանագրի ավարտից հետո՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը[11]։
2011 թվականի հունվարի 14-ին ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Կրասնոդար» ակումբի հետ[12]։ Սակայն նույն տարվա փետրվարի վերջին խզել է պայմանագիրն ակումբի հետ և տեղափոխվեց «Անժի», որի կազմում նորամուտը կատարել է մարտի 1-ին Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ գավաթային խաղում[13]։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ 7-րդ տուրի արտագնա խաղը Շամիլի համար դարձավ 100-րդը։
2013 թվականի փետրվարի 17-ին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով», հանդես եկել 13 համարի մարզաշապիկով։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2012/13 մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 2013 թվականի հունիսին հեռացել է ակումբից[14]։ 2013 թվականի սեպտեմբերին՝ կովկասյան ակումբներից հրավեր չստանալուց հետո, որոշում է կայացրել ավարտել պրոֆեսիոնալ կարիերան և զբաղվել մանկական ֆուտբոլով[15]։
Միջազգային
խմբագրելՄի քանի հանդիպում է անցկացրել Ադրբեջանի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Ելույթ է ունեցել Ռաշիդի՝ կրտսեր եղբոր փաստաթղթերով[16]։
Փաստեր
խմբագրել- Եղել է առաջին դաղստանցի ֆուտբոլիստը, որը գոլ է խփել եվրագավաթներում[17]։
- 2013 թվականի փետրվարին ձմեռային դադարի ժամանակ Լախիյալովը «Անժիից» տեղափոխվել է «Կռիլյա Սովետով»։ «Անժին» 2012/13 մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը և դուրս եկել Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։ Ավելի ուշ «Անժիի» մամուլի կցորդ Մուրադ Լատիպովը Լախիյալովին է հանձնել բրոնզե և արծաթե մեդալները[18]։
- 2013 թվականի մարտին «Կռիլյա Սովետով»-«Անժի» խաղի ժամանակ մեղադրվել էր Ռուսաստանի խորհրդանիշների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ, քանի որ չէր շրջվել դեպի դրոշ և մորուքն էր քորում[19] պետական օրհներգի կատարման ժամանակ[20]։
- 2015 թվականին Մախաչկալայում հիմնել է «Լեգիոն-Դինամո» ֆուտբոլային ակումբը։ Եղել է նրա նախագահը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Экс-игрок сборной Азербайджана: «Переговоры с „Рубином“ в разгаре»
- ↑ Савоничева Е. Зачем футболистам взрывать поезда? В легальных спортивных клубах все чаще обнаруживаются бандиты // Советский спорт. —М. — № 33 (376).
- ↑ «Вчера у Шамиля Лахиялова родилась дочь!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ В гостях у Шамиля Лахиялова
- ↑ «Шама, бей!»
- ↑ «Шамиль Лахиялов: Даже звезды мечтают закончить карьеру на Родине». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Статистика игроков Чемпионата Азербайджана 1998/99(ադրբ.)
- ↑ Шамиль Лахиялов — Газета.Ru
- ↑ Шамиль Лахиялов: досье — Футбол — Sports.ru
- ↑ ««Терек» расстался с Лахияловым и Арсэ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Краснодар» подписал Шамиля Лахиялова Արխիվացված 2011-10-06 Wayback Machine
- ↑ «Информация о матче». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ У четверых футболистов «Крыльев» закончились контракты
- ↑ Шамиль Лахиялов: «Играть больше не буду, займусь детским футболом»
- ↑ Александр Кружков, Юрий Голышак (2013 թ․ նոյեմբերի 15). «Шамиль Лахиялов: «„Ты нехороший человек", — сказал я Хиддинку»». Спорт-Экспресс. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ ЛИГА ЕВРОПЫ «Зачем раздражать людей, играя в Москве». Шамиль Лахиялов о выходе «Анжи» в групповой этап Лиги Европы
- ↑ Откровенное интервью бывшего нападающего Анжи Шамиля Лахиялова о Хиддинке, Это'о, Керимове и зарплате Жиркова. Футбол - ТИНЬКОФФ РПЛ Спорт-Экспресс
- ↑ Видео: Шамиль Лахиялов и гимн России
- ↑ Lenta.ru: Дагестанского футболиста обвинили в неуважении к России