Շամիլ Աբդուռաշիտով (ռուս.՝ Абдурашитов, Шамиль Рахимович, սեպտեմբերի 10, 1933(1933-09-10), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայտնի էներգետիկ, հասարակական գործիչ, հրապարակախոս։ 17 տարի ղեկավարել է Բաշկիրէներգոն (1971-1988)։ Մեծ ներդրում է ունեցել Բաշկիրիայի էներգետիկ սլսրտի զարգացման գործում, նրա ղեկավարության ընթացքում էներգահամակարգի կարողությունները երեք անգամ ավելացել են։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 10-11-րդ գումարման նստաշրջանի պատգամավոր է եղել Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունից[1][2]։ Ավելի քան 20 գրքի հեղինակ է։

Շամիլ Աբդուռաշիտով
Ծնվել էսեպտեմբերի 10, 1933(1933-09-10) (90 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունուսուցիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Merited inventor of the Russian Federation
Կայքабдурашитов-шамиль.рф

Կենսագրություն խմբագրել

Շամիլ Աբդուռաշիտովը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 10-ին, Կազանում, աշխատավորի ընտանիքում։ Ապրել և սովորել է Ֆերգանայում։ 1956 թվականին ավարտել է Տաշքենդի Կենտրոնական Ասիայի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեների և էլեկտրաէներգետիկի մասնագիտությամբ։ 1956-1960 թվականներին եղել է ՌՏՀ-ի «Ֆերգանեներգո»-ի ավագ բանվոր ինժեներ, 1960-1965 թվականներին` կարգաբերման խմբի ղեկավար, այնուհետև` ՌՏՀ «Բաշկիրէներգո» արտադրական և տեխնիկական բաժնի վարիչ, 1965-1968 թվականներին` «Ստերլիտամակ» ՏԷՑ-ի տնօրեն, 968-1971 թվականներին` նախ կառուցվող, ապա` գործարկվող Կառմանովսկայա ԳՐԵՍ-ի տնօրեն, 1971-1988 թվականներին` Ռուսաստանի էներգետիկ «Բաշկիրէներգո» գործակալության գլխավոր տնօրեն, 1988-1992 թվականներին` «Վետրոէն» գիտաարտադրական միավորման ղեկավար, 1994-1998 թվականներին` «Բաշկիրէներգո»ի ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի ավագ ռեֆերենտ, 1995 թվականից մինչև այժմ ղեկավարում է «Բաշկիրէներգո» ԲԲԸ-ի վետերանների խորհուրդը։

Հասարակական գործունեություն խմբագրել

1978-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Բաշկիրիայի շրջկոմի անդամ, 1979-1988 թվականներին` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

1978 թվականից եղել է Ուֆայի պետական ավիացիոն տեխնիկական համալսարանի դոցենտ։ Գյուտերի մի քանի արտոնագիր ունի։ «Ընդհանուր էներգիա» հրատարակված մի քանի դասագրքերի, ավելի քան 20 լրագրողական գրքերի հեղինակ է։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Աբդուռաշիտովը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1976 թվական), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971 թվական), Ազգերի բարեկամության շքանշանով (1981թվական), «Պատվո նշան» (1985 թվական) շքանշանով։ Ունի «ԽՍՀՄ պատվավոր էներգետիկի» (1983 թվականի), «ԲԻԽՍՀ վաստակավոր ինժեների» կոչումներ (1983 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Список депутатов Верховного Совета СССР 10 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել