Շահրե Քորդ կամ Շահրեքորդ (պարս.՝ شهرکرد), քաղաք կենտրոնական Իրանում, Չհարմահալ և Բախտիարի օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունն ըստ վերջին մարդահամարի տվյալների կազմում է 190 441 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Շահրե Քորդ
պարս.՝ شهركرد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՉհարմահալ և Բախտիարի
Համայնք Շահրե Քորդ
ԲԾՄ2070 մետր
Խոսվող լեզուներպարսկերեն, բախտիարի
Բնակչություն190 441 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0381
Շահրե Քորդ (Իրան)##
Շահրե Քորդ (Իրան)

Քաղաքում գործում են արտադրական, շինարարական, ինչպես նաև նյութերի և հագուստի ձեռնարկություններ։ Կլիման ցուրտ ձմեռներին` չորային է, ամռանը ջերմ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա, Իրանի ամենաբարձրադիր քաղաքներից մեկն է։ Արվարձաններից մեկում կա լեռնադահուկային հանգստավայր։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 190 441 մարդ, որոնք կազմում էին 55 492 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Չհարմահալ և Բախտիարի օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Շահրե Քորդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 15 476[4] 23 757[5] 89 253[6] 100 477[6] 126 746[7] 159 775[8] 190 441[9]

Բնակիչները պարսիկներ են, լոռեր և Չհարմահալի թյուրքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20230128131500/https://www.citypopulation.de/en/iran/cities/
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «IRAN: Chaharmahal and Bakhtiari» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրե Քորդ» հոդվածին։