Շահումյանովկա (Սոչի)

միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյանովկա

Շահումյանովկա ( ռուսերեն՝ Шаумяновка), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 57 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 12 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 65 մ բարձրության վրա։

Միկրոշրջան
Շահումյանովկա
Шаумяновка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1932 թ.
Տվյալ կարգավիճակում1961 թվականից
ԲԾՄ65 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Ազգային կազմհայեր, ռուսներ
Հեռախոսային կոդ+7 862
Փոստային ինդեքս354 207
Շահումյանովկա (Սոչի) (Ռուսաստան)##
Շահումյանովկա (Սոչի) (Ռուսաստան)
Շահումյանովկա (Սոչի) (Կրասնոդարի երկրամաս)##
Շահումյանովկա (Սոչի) (Կրասնոդարի երկրամաս)

Պատմական ակնարկ խմբագրել

Շահումյանովկա գյուղը հիմնադրել են շրջակա գյուղերից եկած հայերը` 1932 թվականին։ 1923 թվականին գյուղը մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Ադլերի շրջանի Դագոմիսի գյուղական խորհրդի կազմի մեջ և միավորված է եղել նրա թեյագործական խորհրդային տնտեսության հետ։ 1945 թվականին մտել է Լազարևսկի շրջանի կազմի մեջ։

1961 թվականին Շահումյանովկան ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։ Ներկայումս այն պայմանականորեն բաժանվում է Ներքին Շահումյանովկայի և Վերին Շահումյանովկայի։ Զբոսաշրջության կենտրոն է, հատկապես հայտնի է այնտեղ գտնվող ռուսական բաղնիքը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Русская баня в Сочи». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։