Բաթաբաթ (ադրբ.՝ Batabat), լեռնային լիճ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Բաթաբաթ
ադրբ.՝ Batabat

'
Կոորդինատներ
Երկիր Ադրբեջան
Վարչատարածքային բաժանում Շահբուզի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Հայելու բացարձակ բարձրությունը 2113[1] մ

Գտնվում է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի լեռներում, Նախիջևան գետի աջ ափին։ Լճից արևելք գտնվում են Բիչենաքի ոլորանները[1]։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2113 մետր բարձրության վրա[1]։ Լիճը շրջապատում են ալպիական մարգագետինները, որոնց ոչ շատ հեռու գտնվում է Քյուքյուչայ գետի ակունքը (Նախիջևան գետի վտակներից մեկը)[2]։ Լիճը հայտնի է լողացող տորֆային կղզիով[3]։ Բաթաբաթ լճի ափին գտնվում է Բաթաբաթի աստղադիտարանը։ Բաթաբաթի հարևանությամբ է գտնվում նաև Գանլըգյոլ լիճը[2]։ Լճի վրա գործում է ամբարտակ։ Մտնում է Շահբուզի արգելոցի կազմի մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 К. Гюль, А. Гулиев, А. Надиров Советский Союз. Азербайджан. — Мысль, 1971. — 318 с. — (Советский Союз. Географическое описание в 22 томах). — 90 000 экз.
  2. 2,0 2,1 «Озёра.»։ tourism.az։ Վերցված է 2016-4-21 
  3. «Озёра Азербайджана»։ portal.azertag.az։ Վերցված է 2016-4-21 
  4. «Заповедники, парки, заказники» (ռուսերեն)։ files.preslib.az։ Վերցված է 2016-4-21