Շահան Գանտահարյան

հայ խմբագիր

Շահան Գևորգի Գանտահարյան (սեպտեմբերի 14, 1964(1964-09-14), Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), հայ խմբագիր։

Շահան Գանտահարյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1964(1964-09-14) (59 տարեկան)
ԾննդավայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԿրթությունՀայկազյան համալսարան (1987) և Երևանի պետական համալսարան (1992)
Մասնագիտությունխմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Բեյրութի Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանում (1971-1982 թվականներին)։ Ավարտել է Հայկազյան համալսարանը (1987 թվական), Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան (1992 թվական), Մարդկային գիտությունների ամերիկյան համալսարանը (հեռակա)։

Բեյրութում 1984 թվականից 2000 թվականին խմբագրել է «Կայծեր» պարբերականը, 2002 թվականից՝ «Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր։

Հեղինակ է հայ-թուրքական հարաբերություններին, կիպրական հարցին, Արցախյան հիմնախնդրին և ազատամարտին, տեղեկատվության դաշտին վերաբերող հոդվածների և հրապարակախոսությունների։

Լիբանանի և Հայաստանի լրագրողների միությունների, Լրագրողների միջազգային ընկերակցության, Հայ լրագրողների համակարգող մարմնի գործադիր խորհրդի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի փոխատենապետ։

Պարգևներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։