Շակարտ (Շանթ Կարապետյան)

հայ նկարիչ, բժիշկ

Շակարտ (Շանթ Կարապետյան, հոկտեմբերի 10, 1994(1994-10-10), Երևան, Հայաստան), նկարիչ, բժիշկ։

Շակարտ
Ծնվել էհոկտեմբերի 10, 1994(1994-10-10) (29 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտություննկարիչ և բժիշկ

Կյանք ու գործունեություն խմբագրել

Շանթ Կարապետյանը (Շակարտ) ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Երևանի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցում։ 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ստացել է ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտի կոչում, ծառայել է որպես հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ։ Արժանացել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։ 2020 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ։ 2012 թվականին ընդունվել և 2022 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը։

Բժիշկ-նկարիչ Շանթ Կարապետյանի՝ Շակարտի, աշխատանքները կարելի է տեսնել հարթ մակերես ունեցող տարբեր իրերի[1]՝ դեղահաբերի, լուցկու տուփերի, տերևների, մարմնի մասերի վրա (Մարմնի նկարչություն)[2], ինչպես նաև ժամանակակից կերպարվեստում Սթրիթ արտ ուղղության նմուշների տեսքով՝ մեծ մասշտաբներով[3]։

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Future Surgeon Shant Karapetyan: Painting as a Psychological State of Mind». Hetq.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «ՇակԱրտն իր և Սթրիթ արթի մասին». www.art365.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Բժիշկ-նկարչի՝ Շակարտի առաջին անհատական ցուցահանդեսը». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Շակարտի նկարները գնահատել է իտալացի արվեստասերը». www.1lurer.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Մամուլ խմբագրել