Բացել գլխավոր ցանկը

Մոսկվայի տուն, մշակութային գործարար կենտրոն Երևանում: Բացվել է 2007 թվականի ապրիլի 1-ին։

Մոսկվայի տուն
Մոսկվայի տուն.JPG
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված2007, ապրիլի 1
ՏնօրենԱրմինե Թյությունջան

ՏվյալներԽմբագրել

Կենտրոնն իրենից ներկայացնում է բազմապրոֆիլ համալիր, որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան՝ մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը, ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև՝ միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել, պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի՝ Հայաստանում ունեցած հին ավանդույթները։

Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն շփվելու ռուսական մշակույթի[1][2] և գործարար աշխարհի հետ։ Գործում են կինո և համերգասրահներ, ցուցասրահ, կոնֆերանսների սրահ, գրադարան, գրասենյակներ, նաև հյուրանոց[3], ռեստորան և խանութներ[4]:

Կենտրոնը տեղակայված է Ռուսաստանի հրապարակում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, Արգիշտի փողոցի 7 հասցեում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել