Շախմատ խաղացող արաբները (նկար)

Էժեն Դելակրուայի նկարներից

«Շախմատ խաղացող արաբները» (ֆր.՝ Arabes jouant aux échecs), ֆրանսիացի գեղանկարիչ, եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիր Էժեն Դելակրուայի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1847 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 46 × 55,5 սմ[2]։

Picto infobox artiste.png
Շախմատ խաղացող արաբները
Arabes jouant aux échecs (Delacroix) NG 2190.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Դելակրուա
տարի1847
բարձրություն46 սանտիմետր[1]
լայնություն55 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՇոտլանդիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուՇոտլանդիայի ազգային պատկերասրահներ[1]
Ծանոթագրություններ

Այսօր «Շախմատ խաղացող արաբները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Շոտլանդիայի ազգային պատկերասրահում (Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն)։ Գույքագրման համար՝ NG 2190:

Ստեղծման պատմությունԽմբագրել

Համաձայն նկարի հեղինակ Դելակրուայի օրագրի՝ կտավի վրա աշխատել է 1847 թվականի հուլիսին, երբ գտնվում էր Փարիզից[3] ոչ հեռու գտնվող Շամպրոզե բնակավայրի իր տանը[4]։ Այդ թվականին արդեն իսկ Էժեն Դելակրուան համբավավոր նկարիչ էր և կատարում էր պետական պատվերներ[5]։ Այսօր պահպանվել է կտավի ֆիգուրներից մեկի՝ կնոջ շագանակագույն թանաքանկարը[6] թղթի վրա՝ սափորն ուսին[7]։

Նկարի սեփականատերը գեղարվեստական քննադատ Ֆիլիպ Բուրտին էր։ Վերջինս Դելակրուայի արվեստի մեծ սիրահար էր, և նույնիսկ հրապարակել է 1878 թվականին իր և նկարչի նամակագրությունը։

«Շախմատ խաղացող արաբները» ստեղծագործությունը վաճառվել է 1848 թվականին Լեֆեբվր Վելյլ (ֆր.՝ Weill, Lefebvre) գործակալության կողմից 200 ֆրանկով[8]։

Դելակրուան Հյուսիսային Աֆրիկա է այցելել 1832 թվականին. այդ այցելությունը մեծ ազդեցություն թողեց հեղինակի ստեղծագործական ոճի վրա[9]։

Նկարը ստեղծելուց մեկ տարի անց փորագրանկարն է ստեղծվում՝ որոշ փոփոխություններով։ Այս անգամ փորագրանկարի գործողությունները կատարվում են Երուսաղեմում, իսկ սափորով կինը պատկերվել է որպես Ռեբեկա, որը վերադառնում էր ջրհորից[10]։

ՆկարագիրԽմբագրել

«Շախմատ խաղացող արաբները» ստեղծագործությունում պատկերված են երկու արաբներ, որոնք նստած շախմատ են խաղում, ինչպես նաև սափորն ուսին մի կին, որը հետևում է խաղի ընթացքին։

Արվեստաբանները նշում են, որ արաբները պատկերված են հնդկական և պարսկական մանրանկարները ուսումնասիրելու ազդեցության ներքո[9]։

Նկարիչը կտավում միտումնավոր կերպով թույլ է տվել որոշ մարդակազմական «սխալներ»՝ գլխի սխալ դիրք, երկայնացած ու ոսկրազուրկ ձեռքեր, մարմնի որոշ մասերի անճշտություններ։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել