«Շալ» (ղազ.՝ Шал, թարգմ․՝ «Ծերունին»), ղազախ ռեժիսոր Երմեկ Տուրսունովի ֆիլմը, որը նկարահանվել է Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին[4]։ Ֆիլմը ռեժիսորի նախատեսած եռերգության երկրորդ մասն է։ Առաջին ֆիլմը «Հարսը» ֆիլմն է[5]։

Շալ
Երկիր Ղազախստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուղազախերեն
ՌեժիսորԵրմեկ Տուրսունով[1]
Սցենարի հեղինակԵրմեկ Տուրսունով[2]
ՕպերատորՄուրատ Ալիև[2]
Տևողություն102 րոպե[3]

2013 թվականի սեպտեմբերին Ղազախստանը «Շալ» ֆիլմն առաջադրել է «Օսկար» մրցանակի՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում[6]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Ղազախստանում՝ գյուղական վայրում։ Գլխավոր հերոսը՝ ծերունին, որը պատրաստվում էր ոչխարներին արոտավայր տանել, մոլորվում է տափաստաններում։ Փորձելով գտնել ճիշտ ճանապարհը՝ նա մի քանի անգամ հանդիպում է գայլերի ոհմակի։

Միևնույն ժամանակ նրա թոռը գնում է պապին որոնելու հարևանների և փրկության ծառայության օգնությամբ։

Մրցանակներ խմբագրել

  • 2012 - «Տարվա ընտրություն» XIII փառատոն[7] Ալմաթի քաղաքում․
    • Տարվա ֆիլմ
    • Տարվա կինոդերասան — Երբոլատ Տոգուզակով[8]։
  • 2012 — Ղազախստանի «Կուլագեր» ազգային մրցանակ․
    • Տարվա լավագույն ֆիլմ
    • Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար — Երբոլատ Տոգուզակով[9]
  • 2013 — ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» բաց փառատոն Անապայում[10][11]
    • «Ոսկե վազ» գլխավոր մրցանակ,
    • Մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար — Երբոլատ Տոգուզակով
  • 2013 — Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կինոակադեմիայի մրցանակ (Asia Pacific Screen Awards)․
    • Achievement in Cinematography (Մուրատ Ալիև)
    • Best Performance by an Actor (Երբոլատ Տոգուզակով)[12]
  • 2014 — «Ֆաջր» 32-րդ միջազգային կինոփառատոն Իրանում — մրցանակ տեխնիկական և գեղարվեստական ակնառու նվաճումների համար[13]
  • 2014 - առաջադրվել է «Նիկա» մրցանակի ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt2182115/
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Internet Movie Database — 1990.
  4. ««Премьера» на Казахфильме». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
  5. Лариса Черненко (2012 թ․ դեկտեմբերի 4). ««Шал» достоин выдвижения на «Оскар»». Forbes (ռուսերեն). forbes.kz. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. ««Шал» Ермека Турсунова выдвинули на «Оскар»» (ռուսերեն). tengrinews.kz. 2013 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Выбор года-2012». Газета «Новое поколение» (ռուսերեն). np.kz. 22 ноября 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. Галия Шимырбаева (23 ноября 2012 г.). «Вот это Старик!». Казахстанская правда (ռուսերեն). kazpravda.kz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. Вадим Борейко (25 декабря 2012 г.). «Шалу подарили квартиру». Forbes (ռուսերեն). forbes.kz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. Елена Стишова (2013 թ․ սեպտեմբերի 25). ««Киношок-2013». Победители». Искусство кино (ռուսերեն). kinoart.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  11. «Казахский фильм «Шал» получил Гран-при фестиваля «Киношок»». РИА Новости (ռուսերեն). ria.ru. 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
  12. «APSA-2013: Nominees & Winners». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. «Фильм «Шал» Ермека Турсунова получил Приз за выдающиеся технические и художественные достижения на Международном кинофестивале в Иране». zakon.kz. 7 февраля 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել