Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի (իտալ.՝ Vito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni, հունվարի 16, 1728(1728-01-16)[1][2][3][…], Բարի, Իտալիա[4] - մայիսի 7, 1800(1800-05-07)[1][2][3][…], Պասի, Սենա, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[4]), իտալացի կոմպոզիտոր, Նեապոլյան օպերային դպրոցի ներկայացուցիչ։

Նիկոլո Պիչինի
Բնօրինակ անունVito Niccolò Marcello Antonio Giacomo Piccinni
Ծնվել էհունվարի 16, 1728(1728-01-16)[1][2][3][…]
Բարի, Իտալիա[4]
Մահացել էմայիսի 7, 1800(1800-05-07)[1][2][3][…] (72 տարեկան)
Պասի, Սենա, Ֆրանսիա կամ Փարիզ, Ֆրանսիա[4]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունConservatorio di Sant'Onofrio in Capuana?
ԱնդամակցությունLes Neuf Sœurs
 Niccolò Piccinni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1728 թվականի հունվարի 16-ին, Բարիում։ Գրել է բազմաթիվ օպերաներ (երբեմն միևնույն սյուժեով՝ 2-3-ը)։ Ճանաչվել է «Չեկկինա կամ Բարի դուստրը» բուֆֆ-օպերայով, որն ուրվագծել է ժանրի նոր, քնարական-սենտիմենտալ ուղղությունը։ 1776 թվականին Ք․ Վ․ Գլյուկի ստեղծագործության հակառակորդների կողմից հրավիրվել է Փարիզ, ներքաշվել երաժշտական-հասարակական պայքարի մեջ (այսպես կոչված «գլյուկիստների և պիչչինիստների պատերազմ»)։ Մրցակցելով, Գլյուկը և Պիչչինին միաժամանակ աշխատել են միևնույն՝ «Իփիգենիան Տավրիսում» սյուժեով (Գլյուկի օպերան բեմադրվել է 1779 թվականին, Պիչչինիի օպերան՝ 1781 թվականին), գեղագիտական հաղթանակը տարել է Գլյուկը։ Հետագայում Պիչչինին կրել է նրա ազդեցությունը։ Հեղինակ է նաև 2 սիմֆոնիայի, գործիքային երկերի, եկեղեցական երաժշտության։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլո Պիչինի» հոդվածին։