Նրա երիտասարդության դեղատոմսը

«Նրա երիտասարդության բաղադրատոմսը» (ռուս.՝ «Рецепт её молодости»), խորհրդային լայնաֆորմատ երաժշտական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Եվգենի Գինզբուրգը[2][3][4][5][6] Կարել Չապեկի «Մակրոպուլոսի դեղամիջոցը» (ռուս.՝ «Средство Макропулоса») պիեսի մոտիվներով։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1983 թվականի հոկտեմբերի 10-ին։

Նրա երիտասարդության դեղատոմսը
ռուս.՝ Рецепт её молодости
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ և կինոֆանտաստիկա
ԹեմաԵրիտասարդության թրմախառնուրդ
ՀիմքVěc Makropulos?
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Գինզբուրգ
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ադաբաշյան
ԴերակատարներԼյուդմիլա Գուրչենկո, Օլեգ Բորիսով, Ալեքսանդր Աբդուլով, Անատոլի Ռոմաշին և Արմեն Ջիգարխանյան[1]
ԵրաժշտությունԳեորգի Գարանյան
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն92 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտավորապես 20-րդ դարի սկզբին։ Հայտնի երգչուհի Էմիլիա Մարտին հյուրախաղերի է մեկնում եվրոպական քաղաք։ Միևնույն ժամանակ Գերագույն դատարանում պատրաստվում են փակել «Գրեգորն ընդդեմ Պրուսի» գործը, որը տևել է մի քանի տասնյակ տարի։ Ալբերտ Գրեգորը ապարդյուն փորձում է դատարանի միջոցով ստանալ բարոն Յոզեֆ Պրուսի ժառանգությանը, բայց չի կարողանում ապացուցել, որ ինքը նրա ժառանգորդն է։ Էմիլիա Մարտին անսպասելիորեն միջամտում է դատավարության ընթացքին՝ տեղեկացնելով Ալբերտ Գրեգորի և Պրուսի ազգակցությունը հաստատող փաստաթղթերի գտնվելու վայրի մասին։

Իմանալ, թե որտեղ են եղել փաստաթղթերը, կարող էր միայն շատ մտերիմ մարդ, բայց Պրուսը մահացել է մոտ հարյուր տարի առաջ։ Պարզվում է, Էմիլիան ավելի քան երեք հարյուր տարեկան է, թեև թվում է 35 տարեկան։ Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կախարդական դեղամիջոցի մեջ է, որը պալատական ալքիմիկոս Մակրոպուլոսը պատրաստել է Ռուդոլֆ II կայսեր համար։ Վերջինս չի համարձակվում խմել դեղը և հրամայում փորձարկել այն ալքիմիկոսի դստեր վրա։

Դերերում խմբագրել

Նկարահանման խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Գինզբուրգ
  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Ադաբաշյան
  • Բեմադրող օպերատոր՝ Հենրի Աբրահամյան
  • Նկարիչ՝ Յուրի Կլադիենկո
  • Կոմպոզիտոր՝ Գեորգի Գարանյան
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Ռաշենցև
  • Խորեոգրաֆիա՝ Վալենտին Մանոխին
  • Հնչյունային օպերատոր՝ Լիա Բենեվոլսկայա
  • Երաժշտության ձայնագրությունը՝ Վլադիմիր վինոգրադովի
  • Վերաձայնագրման հնչյունային ռեժիսոր՝ Եվգենի Բազանով
  • Ռեժիսոր՝ Լ. Ավերբախ
  • Օպերատորներ՝ Գ․ Պոտապով, Վ. Կուրակին
  • Զգեստների նկարիչ՝ Նատալյա Իվանովա
  • Մոնտաժող՝ Վալերի Բելովա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Թամարա Գայդուկովա
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատոր՝ Ալեքսանդր Դվիգուբսկի
    • Նկարիչ՝ Պ. Կուրումոչ
  • «Мелодия» համույթ
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
  • Խմբագիր՝ Լյուդմիլա Շմուգլյակովա
  • Երաժշտական խմբագիր՝ Արսենի Լապիսով
  • Տնօրեն՝ Բորիս Կրիշտուպ

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Լվովում։ Սկզբի լուսագրերը ցուցադրվում են Վերափոխման եկեղեցու ֆոնին։

Քննադատություն խմբագրել

Ալեքսանդր Ֆեոդորովը նշել է, որ «Բաղադրատոմսի» մեղեդիները թեև զուրկ չեն հայտնի հաճելիությունից, բայց շլյագեր ոչ մի կերպ չես անվանի»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել