Նուևա Պալմիրա
Նուևա Պալմիրա (իսպ.՝ Nueva Palmira), քաղաք Ուրուգվայի հարավարևմտյան մասում՝ Կոլոնիա դեպարտամենտում։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքից մոտավորապես 90 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Ուրուգվայ գետի արևելյան ափին։ Նուևո Պալմիրայի նավահանգիստն իր առևտրային նշանակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Ուրուգվայում՝ զիջելով միայն մայրաքաղաք Մոնտեվիդեոյի նավահանգստին[1]</ref>[2]: Ընդ որում՝ այնտեղ համապատասխան հարմարություններ են ստեղծված նաև առագաստանավերի ու զբոսանավերի սպասարկման համար։ Բացի այդ, գետի ափերի երկարությամբ ձգվումեն մի շարք լողափեր (Playa Higuerita, Playa Eolo, Playa Corbacho, Playa Los Vascos), իսկ քաղաքի հյուսիսային մասում, դարձյալ՝ գետափին, գտնվում է Balneario Brisas del Uruguay առողջարանը։
Բնակավայր | ||
---|---|---|
Նուևա Պալմիրա | ||
Երկիր | Ուրուգվայ | |
Համայնք | Colonia Department? | |
Հիմնադրված է | հոկտեմբերի 26, 1831 թ. | |
ԲԾՄ | 15 մետր | |
Բնակչություն | 9857 մարդ (2011) | |
Փոստային դասիչ | 70700 | |
| ||
Պատմություն
խմբագրելԲնակավայրը, Pueblo-ի (գյուղի) կարգավիճակով և Իգերիտաս (Higueritas) անվանումով, հիմնադրվել է 1831 թվականի հոկտեմբերի 26-ին, Ֆելիպե Սանտյագո Տոռես Լեյվայի նախաձեռնությամբ։ 1920 թվականի օգոստոսի 17-ին ստացել է Villa-ի (փոքր քաղաքի), 1953 թվականի հուլիսի 1-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[3]։ Իր նոր անվանումը բնակավայրն ստացել է Սիրիայում գտնվող Պալմիրա պատմական, հնագույն քաղաքի աննունից, որը արամեերենից թարգմանած՝ նշանակում է «արմավենիների քաղաք»[4]։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով Նուևա Պալմիրայում ապրում էր 9.857 մարդ[5]։
Տարին | Բնակչությունը |
---|---|
1908 | 4,191 |
1963 | 6,307 |
1975 | 7,146 |
1985 | 7,151 |
1996 | 8,339 |
2004 | 9,230 |
2011 | 9,857 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[3]
Պատկերասրահ
խմբագրել-
Լողափերից մեկը
-
Առագաստանավերի նավամատույցը
-
Հացահատիկի բունկերները նավահանգստում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://aplicaciones.uruguayxxi.gub.uy/innovaportal/file/693/1/exportaciones_via_zona_franca_nueva_palmira_final.pdf%7Ctítulo=(չաշխատող հղում) El Puerto de Nueva Palmira|fechaacceso= 25 de mayo de 2012|apellido= Uruguay XXI, Promoción de inversiones y exportaciones|fecha= 2010|formato= pdf}}
- ↑ Puerto: en Montevideo subió la actividad y en Nueva Palmira bajó - El País, 27 de febrero de 2017
- ↑ 3,0 3,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «La importancia de Nueva Palmira». El Pais. 2007 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Censos 2011 Cuadros Colonia». INE. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նուևա Պալմիրայի կայքէջը (Իսպաներեն)
- Information on the city at welcomeuruguay.com (Իսպաներեն)
- INE map of Nueva Palmira Արխիվացված 2012-10-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուևա Պալմիրա» հոդվածին։ |