Նուրուօսմանիե

մզկիթ

Նուրուօսմանիե մզկիթ (թուրքերեն՝ Nuruosmaniye Camii), 18-րդ դարի մզկիթ, որը գտնվում է Ստամբուլի Չեմբերլիթաշ հրապարակում։

Նուրուօսմանիե
թուրքերեն՝ Nuruosmaniye Camii
Nuruosmaniye Camii.jpg
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Հիմնվել է1755
Կառուցման սկիզբ1748
Կառուցման ավարտ1755
ՊատվիրողՄահմուդ I և Օսման III
Անվանված էՕսման III
Ճարտարապետություն
Ոճօսմանյան
Արտաքին գմբեթի
բարձրություն
26 մետր
Մինարեթներ2
Քարտեզ
Քարտեզ
Նուրուօսմանիե մզկիթը 1870 թվականին 1870 թվականին

Մզկիթի կառուցումը սկսվել է 1748 թվականին (այլ տվյալներով 1749 թվականին) սուլթան Մահմուդ I-ի հրամանով և ավարտվել 1755 թվականին՝ Օսման սուլթանի կառավարման ժամանակ։ Մզկիթը կառուցվել է բարոկկո ոճով։ Մզկիթը կառուցվել է մեկ այլ մզկիթի վայրում (Ֆաթմը հանըմի մզկիթ), որը ավերվել էր հրդեհի ժամանակ։ Ըստ ավանդույթի, մզկիթը անվանում են կառուցողի անունով, բայց քանի որ Մահմուդ I-ը մահացավ, նրա հաջորդը՝ Օսման III-ը այն անվանեց Նուրուօսմանիե (թուրքերեն՝ Nur-u Osmani — Օսմանի սուրբ լույս)։ Անվանումը նաև կապում են Ալ Նուրի սուրահից բերված տողի հետ՝ «Ալլահ, երկնքին և երկրին տուր լույս» (թուրքերեն՝ Allah, göklerin ve yerin nurudur)։ Մեջբերումը առկա է նաև մզկիթի գմբեթին[1]։

Ավանդույթից մյուս շեղումը համարվում է մզկիթի արտաքին պատերի զարդարանքները, որոնք ձևավորում են մինարեթների գագաթները։ Մզկիթի ամենամեծ գմբեթը տեղակայված է չորս կամարների վրա, որոնք, ընդհանուր առմամբ, ունեն 32 պատուհաններ[2]։ Մզկիթը ունի 174 պատուհան, որոնք շարված են 5 շարքով։ Լուսամուտները նույնպես զարդարված են բարոկկո ոճով[3]։ Միհրաբը նույնպես տարբերվում է իր դասական տիպից և ծածկված է կիսագմբեթով։ Միակ տարրը, որը համահունչ է մզկիթների դասական տարբերակին, մզկիթի գմբեթի ներքին տեսքն, որի վրա առկա են Ղուրանից մեջբերումներ[4]։

Համալիրը բաղկացած է մզկիթից, մեդրեսեից, իմարեթից (ճաշարան), Օսման III սուլթանի մոր վալիդե սուլթան Շեհսուվար Սուլթանի թյուրբեից, օսմանյան ձեռագրերի գրադարանից, որոնք գրված են օսմաներեն, արաբերեն և պարսկերեն, ինչպես նաև շատրվանից, որը գտնվում է Գրանդ բազարի մուտքի մոտ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել