Բացել գլխավոր ցանկը

ԿյանքըԽմբագրել

Մինչ գահին նստելը գրեթե հիսուն տարի մեկուսացել է Տոպկապի («Վանդակ») դղյակում: Օսման III-ը հակակրանք էր տածում երաժշտության և երաժիշտների նկատմամբ: Նա հրամայում է երաժիշտներին վտարել իր դղյակից: Օսմանը չէր սիրում նաև կանանց և կանացի հասարակությունը: Դա էր պատճառը, որ նա հագնում էր մեխերով պատված կոշիկներ, որպեսզի դղյակի սպասուհիները փախչեին իրենից: Օսման III-ի եռամյա գահակալության ընթացքում յոթ անգամ փոխվեցին մեծ վեզիրերը: Վեզիրների ունեցվածքը բռնագանձվում էր հօգուտ սուլթանի: Օսման III- ծայրահեղ անհանդուրժող էր քրիստոնյաների և հրեաների հանդեպ և ստիպում էր նրանց հատուկ տարբերանշաններ կրել հագուստի վրա: Օսման III-ը վաղաժամ մահացավ 1757 թվականի հոկտեմբերի 30-ին կաթվածից:

ԸնտանիքԽմբագրել

Հայտնի է որ Օսմանը ունեցել է երկու սիրուհի՝ Լեյլան (մահացել է 1794թ.) և Զերկին: