Նուրի-փաշա Քիլիգի (թուրքերեն՝ Nuri Killigil; 1889, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մարտի 2, 1949(1949-03-02), Sütlüce, Ստամբուլ, Թուրքիա Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, մարտի 2, 1949 թվական, նույն տեղում, Թուրքիայի Հանրապետություն), oսմանյան և ադրբեջանական ռազմական և քաղաքական գործիչ։ Գեներալ-լեյտենանտ։ Էնվեր փաշայի խորթ եղբայրը։ Կովկասի իսլամական բանակի հրամանատար։

Նուրի-փաշա Քիլիգի
թուրքերեն՝ Nuri Killigil
Դիմանկար
Ծնվել է1889
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 2, 1949(1949-03-02)
Մահվան վայրSütlüce, Ստամբուլ, Թուրքիա
ԳերեզմանEdirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններBeylerbey of the Mosul eyalet?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Nuri Killigil Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ձախից աջ՝ Էնվեր փաշան, նրա հայրը՝ Ահմեթ բեյը և եղբայրը՝ Նուրին

Ծնվել է 1881 թվականին Ստամբուլում[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել Է «Աֆրիկա» բանակային խումբը[1]։ Հրամանատարի պաշտոնից հեռացել է 1918 թվականին[1]։

1918 թվականին ղեկավարել է Կովկասյան Իսլամական բանակը, որը բաղկացած էր մոտ 13 հազար մարդուց և 40 հրանոթից։ Ի սկզբանե Կովկասյան իսլամական բանակի հրամանատարի պաշտոնը տրվել էր մեկ ուրիշին։ Թեկնածուի կողմից ալկոհոլի չարաշահման պատճառով Էնվերը, Ադրբեջանից բանագնացի պնդմամբ, այդ պաշտոնում նշանակել է իր երիտասարդ խորթ եղբորը։ Գեոքչայի մոտ տեղի ունեցած մարտերում Կովկասյան Իսլամական բանակը՝ Նուրի փաշայի հրամանատարությամբ, ջախջախեց Բաքվի խորհրդի Կարմիր բանակի՝ Գյանջայի վրա հարձակում սկսած զորամասերին։Հուլիսի 20-ին Կովկասյան Իսլամական բանակը գրավեց ռազմավարական նշանակություն ունեցող Շամախի քաղաքը։

Կովկասյան իսլամական բանակի դեմ պայքարելու համար Բաքու են ժամանել անգլիական զորքերը գեներալ Դե20 հուլյանստերվիլի հրամանատարությամբ, սակայն նրանք ստիպված են եղել լքել քաղաքը՝ գիտակցելով նրա հաջող պաշտպանության անհնարինությունը[2]։

Սեպտեմբերի 15-ին Կովկասյան Իսլամական բանակը գրավեց Բաքուն։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարով Նուրի փաշան ստիպված է եղել լքել Ադրբեջանը։ Անգլիացի գեներալ Թոմսոնի ճնշման տակ նոյեմբերի 17-ին նա լքեց Բաքուն։ 1920 թվականի հուլիսին Ղարաբաղում ապստամբություն է ղեկավարել խորհրդային իշխանության դեմ։ Որոշ ժամանակ իր զինվորների հետ պայքարել է դաշնակների և բոլշևիկների դեմ։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Թուրքիա։ Բրիտանացիները ձերբակալել են Քիլիգիլին և բանտարկել Բաթումիում, սակայն նրան հաջողվել է փախչել բանտից։

1938 թվականին Նուրին Թուրքիայում պողպատի գործարան է գնել։ Նա նաև նախատեսում էր կազմակերպել ատրճանակների, փամփուշտների, հակագազերի արտադրություն ընդլայնելով իր գործարանը՝ հետագայում Նուրի Կիլիգիլը այն տեղափոխեց Սուլթուջա։ Որոշ ժամանակ անց նա հայտարարեց զենքի արտադրությունը դադարեցնելու մասին, բայց, այնուամենայնիվ, արտադրությունը գաղտնի շարունակվեց։ Նա հորինել է «Նուրի Քիլիգիլ» Կիսաավտոմատ ատրճանակը, որն այսօր կարելի է տեսնել Ստամբուլի ռազմական թանգարանում։

1941 թվականին նա կապ է հաստատել Անկարայում Գերմանիայի դեսպանի հետ, որպեսզի ստանա պանթուրքիստական շարժման աջակցությունը[1]։ Նրա աջակցությամբ ձևավորվեց ՍՍ-ի Թուրքեստանյան լեգեոնը[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Գերմանիայում՝ նպատակ ունենալով հասնել նացիստների կողմից Ադրբեջանի անկախության ճանաչմանը։ Փորձերն անհաջող էին[3]։

Նուրի փաշան զոհվել է 1949 թվականի մարտի 2-ին, ժամը 16։ 30-ին, գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ։ Զոհվել է նաև 26 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Turkey in the First World War — Nuri Paşa (Killigil)» (անգլերեն). turkeyswar.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  2. «World War I: Battle for Baku» (անգլերեն). historynet.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  3. Гилязов, И. Тюркизм: становление и развитие (характеристика основных этапов): Учебное пособие для студентов-тюркологов. — Казань: Казанский гос. ун-т, 2002. — 70 с.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրի-փաշա Քիլիգի» հոդվածին։