Նուգզարի Ծուրծումիա (վրաց.՝ ნუგზარი წურწუმია, փետրվարի 25, 1997(1997-02-25), Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան - հուլիսի 3, 2024(2024-07-03)[1], Խոբի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան) հունահռոմեական ոճի վրացի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի չեմպիոն[3], աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։

Նուգզարի Ծուրծումիա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝վրաց.՝ ნუგზარ წურწუმია
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Վրաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 25, 1997(1997-02-25)
Ծննդավայր՝Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 3, 2024(2024-07-03)[1] (27 տարեկան)
Մահվան վայր՝Խոբի, Սամեգրելո-Զեմո Սվանեթ, Վրաստան
160 սանտիմետր[2]
Քաշ՝50 կիլոգրամ[2]

Մարզական կարիերա

խմբագրել

Նուգզարի Ծուրծումիան ծնվել է 1997 թվականին։ 2014 թվականին նա դարձել է կադետների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2015 թվականին ըմբիշը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության արծաթե, իսկ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր։ 2016 թվականին Նուգզարի Ծուրծումիան դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն և աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 2017 թվականին՝ Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր[4]։

2018 թվականի մայիսի 1-ին Կասպիյսկում 3-րդ տեղի համար պայքարում Նուգզարի Ծուրծումիան հաղթել էռուս ըմբիշ Վասիլի Տոպոևին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ[5]։ 2018 թվականի հոկտեմբերին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր[6]։

2019 թվականի սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում կայացած Ըմբշամարտի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում հաղթելով տեղացի ըմբիշ Կորլան Ժականշային[7]։

2020 թվականի փետրվարին Իտալիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մայրցամաքային առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում Նուգզարին ռումինացի Ֆլորին Տիցայի հետ մենամարտում նվաճել է իր հաջորդ բրոնզե մեդալը Եվրոպայի առաջնությունում[8]։

2024 թվականի հուլիսի 3-ին Նուգզարի Ծուրծումիայի մարմինը հայտնաբերվել է Խոբի քաղաքի իր տանը[9]։ Ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը[10]։ Իր կյանքի վերջին վեց ամիսների ընթացքում ըմբիշը կորցրել է հորը, եղբորը և մորը[11][12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 World Champion Nugzari Tsurtsumia Passes Away at 27
  2. 2,0 2,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=BF071754794D4F82A29D3C9BF7417990
  3. Մահացել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նուգզարի Ծուրծումիան. նախնական պատճառը հայտնի է
  4. «International Wrestling Database». www.iat.uni-leipzig.de. Վերցված է 2024-07-05-ին.
  5. «Оздоев завоевал серебро чемпионата Европы по греко-римской борьбе». sport.business-gazeta.ru (ռուսերեն). Վերցված է 2024-07-04-ին.
  6. «Чемпион с третьей попытки». Коммерсантъ (ռուսերեն). 2018-10-27. Վերցված է 2024-07-04-ին.
  7. «Грузинский борец не позволил казахстанцу выиграть чемпионат мира в Нур-Султане». informburo.kz (ռուսերեն). Վերցված է 2024-07-04-ին.
  8. «International Wrestling Database». www.iat.uni-leipzig.de. Վերցված է 2024-07-05-ին.
  9. «Чемпион мира по греко-римской борьбе Цурцумия умер в возрасте 27 лет». Коммерсантъ (ռուսերեն). 2024-07-04. Վերցված է 2024-07-04-ին.
  10. «Чемпион мира по греко-римской борьбе Цурцумия умер на 28-м году жизни». AiF (ռուսերեն). 2024-07-04. Վերցված է 2024-07-04-ին.
  11. «За полгода потерял всю семью, нервы не выдержали: чемпион мира по греко-римской борьбе Цурцумия покончил с собой в возрасте 27 лет - новости Хибины.ru». www.hibiny.ru (ռուսերեն). Վերցված է 2024-07-04-ին.
  12. Կյանքից հեռացել է 27-ամյա վրացի ըմբիշ, աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր Նուգզարի Ծուրծումիան

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուգզարի Ծուրծումիա» հոդվածին։