Նոր Զելանդիայի զինված ուժեր

Նոր Զելանդիայի զինված ուժեր (անգլ.՝ New Zealand Defence Force, մաորի՝ Te Ope Kaatua o Aotearoa), Նոր Զելանդիայի ռազմական կազմակերպություն, որը նպատակ ունի պաշտպանել պետության ազատությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Նոր Զելանդիայի զինված ուժերի կազմի մեջ են մտնում ՝ Նոր Զելանդիայի բանակը, Նոր Զելանդիայի թագավորական նավատորմը, Նոր Զելանդիայի թագավորական օդային ուժերը։

Նոր Զելանդիայի զինված ուժեր
Նկարագրություն
Изображение логотипа
Տեսակզինված ուժեր
Երկիր Նոր Զելանդիա
Համալիրի մասMinistry of Defence?
Կազմված է մասերիցNew Zealand Army?, Նոր Զելանդիայի թագավորական ռազմաօդային ուժեր և Նոր Զելանդիայի թագավորական նավատորմ
Կառուցված1990
Կայքnzdf.mil.nz/nzdf/(անգլ.)
 New Zealand Defence Force Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նոր Զելանդիայի զինված ուժերի պատմությունը սկսում է եվրոպական գաղութացման տարիներից, երբ Բրիտանիայի բանակը որոշեց պաշտպանել առաջին գաղութարարներին տեղաբնիկներից։

1862 թվականին ընդունվեց օրենք (Colonial Defence Force Act 1862) ստեղծել կանոնավոր ռազմական միավորումներ, որոնք կազմված էին 500 զինվորներից և այսպես 1863 թվականից սկսվեց զորքերի հավաքագրումը։ 1909 թվականին ընդունվեց օրենք (The Defence Act 1909) ստեղծել տարածքային ստորաբաժանումներ։

Անկախ բանակ ձևավորվեց միայն XX դարում։ Նոր զելանդացիները Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին մասնակցել են Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին։

Ժամանակի հետ Նոր Զելանդիայի զինված ուժերը կորցրեցին իրեն պատմական և մշակութային կապը Մեծ Բրիտանիայի հետ և ավելի շատ նմանվեցին ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինված ուժերի կառուցվածքին։ Ավստրալիացիների հետ միասին նոր զելանդացիները մասնակցել են Կորեայի և Վիետնամի պատերազմներին։

1951 թվականին Նոր Զելանդիան միացավ ԱՆԶՈՒՍ դաշինքին, որի խնդիրը կայանում էր «ուժերի համաձայնեցումը ընդհանուր պաշտպանության գծում» Խաղաղ օվկիանոսի շրջանում։

2003 թվականին Նոր Զելանդիան զինվորական քանակակազմ ուղարկեց Իրաք, սակայն 2004 թվականին այդ զորքերը հեռացվեցին Իրաքից։

2003 թվականին Նոր Զելանդիան զինվորական քանակակազմ ուղարկեց Աֆղանստան։ 2013 թվականի ապրիլին այս զորքերը հեռացվեցին Աֆղանստանից, սակայն Քաբուլում մնացել են 27 զինվորականներ հատուկ առաքելությամբ[1]։ 2014 թվականի փետրվանին Աֆղանստանում մնացել էր թվով 20 զինվոր և սպա[2]։

Կառուցվածք խմբագրել

Նոր Զելանդիայի զինված ուժերի մեջ են մտնում՝

Թվաքանակ խմբագրել

2007 թվականի տվյալներով Նոր Զելանդիայի զինված ուժերի թիվը կազմում է գրեթե 13 500 մարդ։

Ղեկավարություն խմբագրել

  • Նոր Զելանդիայի զինված ուժերի կառավարումը ստանձնում է գեներալ-գուբերնատորը, որը ղեկավարում է զինված ուժերը համաձայն սահմանադրության և որը հանդես է գալիս Նոր Զելանդիայի միապետի անունից։
  • Նոր Զելանդիայի պաշտպանության նախարարը մտնում է կառավարության կազմի մեջ և նշանակվում է 3 տարով։ Նոր Զելանդիայի այժմյա պաշտպանության նախարարը Ջոնաթան Քոլմանն (անգլ.՝ Jonathan Coleman) է։ Պաշտպամության նախարարը իրականացնում է հսկողությունը, և ղեկավարում է Նոր Զելանդիայի զինված ուժերը։
  • Նոր Զելանդիայի պաշտպանության հրամանատրը ղեկավարում է զինված ուժերը։ Այժմյա պաշտպամության հրամանատրը Տիմ Քիինգն է (անգլ.՝ Tim Keating):

Արդիականացման և սարքավորումների ծրագրեր խմբագրել

2000-2001 թվականներin Նոր Զելանդիայի զինված ուժերը կրել է լուրջ փոփոխություններ և այդ փոփոխությունները ուղղված են եղել զինված ուժերի արդիականացմանը։

Այս փոփոխությունների արդյունքում Նոր Զելանդիան հրաժարվեց Թագավորական օդային ուժերի օգտագործումից և այսօր այստեղ գործում է միայն ծովային օդային պարեկային ուժերը (6 Lockheed P-3 Orion տեսակի ինքնաթիռ), բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ինքնաթիռներ(հինգ՝ Lockheed C-130 Hercules, երկու՝ Boeing 757, հինգ՝ Beechcraft King Air և տասներեք՝ CT-4E Airtrainer): Պետական բյուջեից նախատեսվել է 800 միլիոն նոր զելանդական դոլար, որպեսզի գնեն NHI NH90 տեսակի ուղղաթիռ։

Վերջին տարիներին նույն միջոցառումնների շրջանակներում Նոր Զելանդիայի բանակը զինվեց նոր կապի համակարգով և գնվեց 105 նոր հետևակի մարտական մեքենա General Dynamics LAV III, 188 մեքենաներ, 24 հակատանկային ռակետների FGM-148 Javelin կոմպեկլեքս և նոր օդային պաշտպանության համակարգ։

Նոր Զելանդիայի թագավորական նավատորմն իր կազմում ունի 10 մարտական և հիդրոգրաֆիկ նավեր։ Կան ծրագրեր նոր նավի կառուցման համար։

Մասնակցություն միջազգային գործողությունների խմբագրել

Նոր Զելանդիայի զինված ուժերը 2007 թվականի դրությամբ մասնակցել են ռազմական, հասարակական և խաղաղարական գործողությունների ՝ Աֆղանստանում, Արևելյան Թիմորում, Սողոմոնյան Կղզիներում, Կոսովոյում, Սերբիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Սուդանում, Իրաքում, Հարավային Կորեայում, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումերի կազմում Միջին արեւելքում և Անտարկտիդայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. New Zealand withdraws its troops from Afghanistan, grants Afghan interpreters residency(չաշխատող հղում) // «The Washington Post» от 5 апреля 2013
  2. майор О. Черняев. Сухопутные войска Новой Зеландии // «Зарубежное военное обозрение», № 5 (806), май 2014. стр.41-48