Նորվեգիայի ժողովրդական պարեր

Նորվեգիան ժողովրդական պարերի, նորվեգացիների ազգային պարեր, որոնք նորվեգական մշակույթի արտահայտման հիմնական ձևերից է։

Պատմական ակնարկ խմբագրել

Նորվեգական պարերի մասին հին հիշատակություններ քիչ կան։ Միակ հին հիշատակությունը ներկայացված է ժայռապատկերի վրա, որը թվագրվում է մ.թ.ա 500-ից մինչև 1000 թվականներով։ Գիտնականների համոզմամբ՝ ժայռապատկերի վրա պատկերված մարդկային պարող ֆիգուրները իրենց դիրքերով հիշեցնում են կքանիստերով նորվեգական պար պարողների։

Նորվեգիայում պարի մասին հաջորդ հիշատակությունն արվել է պաշտոնական փաստաթղթերից մեկում, որը թվագրվում է 1232 թվականով։ Համաձայն այդ փաստաթղթի, տվյալ ժամանաշրջանում Նորվեգիայում գոյություն են ունեցել «անվանական» պարեր, այսինքն պարեր, որոնք անվանակոչվել են ի պատիվ հայտնի մարդկանց կամ պարը հնարողի։

Մինչև 1600-ական թվականներն ընկած ժամանակահատվածը նորվեգական պարերի մասին հիշատակություններ չեն հանդիպել։ Պատմական իրադարձություններից ելնելով, այդ ժամանակահատվածը նաև ծանր էր նորվեգացիների համար, ուստի այն հենց այդպես էլ անվանվել է «մթություն»։ Երկրում բռնկվել է համաճարակ, որն իր հետ տարել է բնակչության գրեթե կեսին։ Դրանից հետո, Նորվեգիան կախվածության մեջ է հայտնվել Դանիայից։ Ուստի այն, որպես առանձին պետություն գոյություն չի ունեցել, մինչև որ18-րդ դարում անկախություն հռչակելը։ Մինչ այդ, նորվեգական մշակույթը միահյուսվել է Շվեդիայի և Դանիայի մշակույթին։

Պարային սկզբունքներ խմբագրել

Նորվեգիայի մշակույթն ուսումնասիրող մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ժողովրդական մշակույթը մեծ դերակատարում չի ունեցել նորվեգական գյուղական հին հասարակարգում։ Եվրոպայում պարերն առնչություն են ունեցել կախարդանքի, հրաշքի և ծիսական տոնակատարությունների հետ։ Հաճախ դրանք սերտ առնչություն են ունեցել հոգևորի հետ։ Նորվեգիայում սակայն, նման մոտեցում կարծես թե չի նկատվել։ Պարը նախատեսված էր հանգստի ու զվարճանքի հետ, այն ուրախանալու լավ առիթ էր գյուղական խնջույքների ժամանակ։ Պարերում գնահատվում էր այն, որ դրանց միջոցով երիտասարդները կարողանում էին ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ։

Բուն պարին և պարային շարժումներին առանձնակի ուշադրություն չէր դարձվում։ Մարդիկ հավաքվում էին, որպեսզի լիցքաթավեն և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Երեխաներին մինչև որոշակի տարիքը չէր թույլատրվում մասնակցել պարերին։ Սկզբում նրանք պետք է հաղորդակցվեին եկեղեցում և այդ մոտեցմանը խստորեն հետևում էին։ Սակայն երեխաները խնջույքներին, անտեսելով հրահանգները, թաքնվում և ինքնուրույն պարել էին սովորում, ինչի համար նաև խիստ պատժվում էին։ Ուստի եկեղեցական արարողություններից հետո, պարզվում էր, որ երեխաներից շատերն արդեն պարելու որոշակի հմտություններ ունեն։ Երեխաներից, ովքեր պարերին չէին տիրապետում երկար ժամանակ չէր պահանջվում բացը լրացնելու համար, քանի որ նորվեգացիները կարծում էին, որ նրանք բոլորը ծնվելու պահից ի վեր ունեին ազգային պարային ոգի ունեին։

Նորվեգական պարացանկ խմբագրել

Տիպիկ նորվեգական պարացանկն այնքան էլ հարուստ չէր։ 20-րդ դարասկզբից ի վեր, կարելի է հաշվել ընդամենը 6-8 տարատեսակ պարեր ու պարաձևեր, որնք այնքան էլ պարային արվեստին չէին պատկանում, օրինակ ինչպես երգերով խաղերն ու պարային երգերը։ Պարերը բաժանվում էին արագ տեմպով տեսակների, որոնք կատարում էին վարժված պարողները և դանդաղ տեսակի, որոնք պարում էին բոլոր ցանկացողները։

19-րդ դարի նորվեգական պարացանկը կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի.

  • հնագույն պարեր,
  • գյուղական պարեր,
  • զուգապարեր։

Հնագույն պարերի ասելով, ի նկատի է առնվում այն միջազգային պարերը, որոն Նորվեգիա են հասել այլ երկրներից պարային վարպետների միջոցով, օրինակ, ինչպես պոլկան, մազուրկան, գալոպն ու վալսը։

Երկրորդ խմբի մեջ մտնում էին գյուղական համայնքներում կատարվող պարերը։ Վերնախավն այդ պարերի հետ առնչություն չուներ։

Գյուղական պարերի մեջ առանձնանում էին 3 հիմնական պարեր։ Դրանցից մեկը «շղթայական» պարն էր։ Այդ պարի ստեղծման համար առիթ էին հանդիսացել ժողովրդական էպոս երգերն ու ասույթները։ Պարի գլխավոր դիմագիծն այն էր, որ բոլոր պարողները շարժվում էին իրար ձեռք ձեռքի բռնած։ Նման կերպ շղթա կազմելով, նրանք առաջ էին շարժվում ցատկանման շարժումներով կամ սովորական քայլերով, որն ուղեկցվում էր ձեռքերի և գլխի կոնկրետ դիրքերով ու համապատասխան երաշժշտությամբ։ Այդ պարային շղթայով հաճախ «դարպաս» էր կառուցվում, երբեմն էլ շղթան օձագալար ոլորումներ էր անում։ Պարն ուղեկցվում էր երաժշտությամբ կամ ասույթներով։ Ասույթների ու պարի սերտ կապը հատկապես նկատելի էր Նորվեգիայի հյուսիսային կղզիներում։ Այդ հետաքրքիր կապն այնտեղ պահպանվում է մինչ օրս։

Մյուս գյուղական պարատեսակը, դա «երկար» պարն էր։ Այն առանց հստակ շարժումների էր, և իր բնույթով խաղ էր նման։ Այս տեսակը տարածված էր գրեթե բոլոր Սկանդինավյան երկրներում և մինչև 20-րդ դարի սկիզբը, մեծ ժողովրդականություն էր վայելում հարսանեկան ծնջույքների ժամանակ։ Պարը ծիսական բնույթ ուներ և իրենից ներկայացնում էր հարսանիքը նշող գյուղում տնետուն շրջելու յուրօրինակ արարողություն։ Պարային շղթան աճում էր յուրաքանչյուր տան մոտով անցնելիս և վեր էր ածվում աներևակայելի երկար պարային շարքի/այստեղից էլ հենց առաջացել է պարի անվանումը/:

Երրորդ գյուղական պարը, դա շուրջպարն էր։ Սա նույնպես խմբային պար էր՝ ստեղծվող տարատեսակ պատկերներով։ Պարի կառուցվածքը կախված էր ուղեկցվող երաժշտությունից և ուներ ուրախ և տոնական բնույթ։ Պահպանված վկայություններում նկարագրվում է, որ ամառային օրերին հավաքվում էին բոլոր գյուղաբնակները՝ մեծ ու փոքր, ահել ու ջահել և բնության գրկում փնտրում հարթ վայրեր, կրակներ վառում, ինչից հետո ձեռք ձեռքի տված շուրջպարի բռնվում։ Նրանք ովքեր չէին պարում, նստում էին խարույկների շուրջ և գինի ընպում տակառներից։ Պարն ու գինու համտեսը շարունակվում էր մինչև ուշ գիշեր այնքան ժամանակ, մինչև որ երաժիշտները չէին հեռանում տներով։

Երրորդ խմբի նորվեգական պարերը՝ զուգապարերը, տարածում են գտել հատկապես 17-րդ դարում։ Զուգապարերն ունեին տարբեր ձևաչափեր, որոնք մանրամասն նկարագրվում են հայտնի նորվեգացի պարահավաք Կլարա Սեմբի գրքում։ Դրանցում կար հստակ օրենք այն մասին, որ ամենաներկայացուցչական, ամենահայտնի կամ պարզապես այն զույգը, որն առաջատարի իր իրավունքը գնում էր երաժիշտներից, կարող էր պարը առաջինը սկսել, կամ ընդհանրապես պարել միայնակ։ Մյուս զույգերը հավաքվում էին շրջանաձև և հետևում առաջատար զույգին։ Պարը կարող էր կատարվել ինչպես արագ, այնպես էլ դանդաղ տեմպով։

Ներկա հարյուրամյակում, Նորվեգիայում տարածված են ժամանակակից պարերը։ Ու թեև Նորվեգիան հարուստ չէ իր պարային մշակույթով, սակայն այն ինչ եկել է հնուց, խիստ հոգատար վերաբերմունքի է արժանանում։

Աղբյուր խմբագրել