Բացել գլխավոր ցանկը
Նորգվինեական կոկորդիլոս
Neuguinea-krokodil-0272.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ[1]
Դաս Սողուններ
Կարգ Կոկորդիլոսներ
Ընտանիք Իրական կոկորդիլոսներ[2]
Ցեղ Իրական կոկորդիլոսներ[2]
Տեսակ Նորգվինեական կոկորդիլոս
Լատիներեն անվանում
Crocodylus novaeguineae
Schmidt, 1928[1]
Հոմանիշներ
  • Philas novaeguineae (1984)
  • Crocodylus novaeguineae (1989)[3]
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Նոր Գվինեա

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174363
NCBI 8503


Նորգվինեական կոկորդիլոս (լատ.՝ Crocodylus novaeguineae), սողունների դասի իրական կոկորդիլոսների ընտանիքի ներկայացուցիչ, որոնք հանդիպում են Նոր Գվինեայում[4][5]։

Նորգվինեական կոկորդիլոսը բնակվում է կղզու խորքերում գտնվող քաղցրահամ ջրերում։ Բայց երբեմն նրանք հանդիպում են նաև աղի ջրերում։ Կենդանու կերակրացանկը զանազան է։ Սնվում է սողուններով, երկկենցաղներով, ձկներով և նույնիսկ միջատներով։ Ձվադրում են բներում, որոնք նախօրոք կառուցում են՝ պատելով բույսերով (կղզու հյուսիսային շրջաններում ձվադրում են չորային եղանակին, իսկ հարավում՝ խոնավ)։ Բնի պաշտպանության գործով կարող են զբաղվել և' արուները, և' էգերը[6]։

Բովանդակություն

ՆկարագիրԽմբագրել

Արուների մարմնի երկարությունը կարող է հասնել 3,5 մետրի[7], իսկ էգերինը՝ մինչև 2,7 մ[6][7]։ Դունչը բավականին կարճ է, գունավորումը՝ մոխրադարչնագույն, իսկ պոչի հատվածում՝ մուգ դարչնագույն և սև բծերով։ Նորգվինեական կոկորդիլոսը արտաքին տեսքով և կառուցվածքով շատ նման է Սիամական կոկորդիլոսին և Ավստրալիայի քաղցրահամ ջրերում բնակվող Crocodylus johnstoni տեսակի կոկորդիլոսին։ Ֆիլիպինյան կոկորդիլոսը (Crocodylus mindorensis) վաղ ժամանակներում համարվել է Նորգվինեական կոկորդիլոսի ենթատեսակ, բայց ներկայումս համարվում է առանձին տեսակ[6]։

Մենակյաց կենդանի է։ Գիշերային կենսակերպ է վարում։ Առավոտյան ժամերին թաքնվում է։ Երաշտների ժամանակ թաքնվում է ջրում[8]։

Բնական արեալԽմբագրել

Նորգվինեական կոկորդիլոսի բնական արեալը Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Գվինեա կղզին է։ Հանդիպում է կղզու ողջ տարածքում՝ Ինդոնեզիայում (Իրիան Ջայա[9]) և Պապուա Նոր Գվինեայում[7]։ Ենթադրվում է, որ այս կենդանին բնակվել է նաև Արու կղզում[4]։ Ներկայումս բնակվում է միայն Ինդոնեզիայում և Պապուա Նոր Գվինեայում[5]։

ԲազմացումԽմբագրել

Սեռական հասունացման են հասնում 7-10 տարեկանում[5]։ էգերի մարմնի երկարությունը դառնում է 1,6-2 մետրի, իսկ արուները՝ 2,5 մ։ Նորգվինեական կոկորդիլոսի այն առանձնյակները, որոնք բնակվում են կղզու հյուսիսում, չորային եղանակին իրենց բներում ձվադրում են 22-45 ձու։ Հարավային շրջաններում ապրող առանձնյակները ձվադրում են անձրևային եղանակներին հողում կառուցված իրենց բներում։ Հիմնականում ձվադրում են զուգավորումից 2 շաբաթ անց։ Ինկուբացիոն շրջանը տևում է 80 օր[8]։ Էգերն այդ ողջ ընթացքում գտնվում են բնի մոտակայքում, թեև ոչ միշտ են ակտիվորեն պաշտպանում այն։ Ե'վ էգը, և' արուն օգնում են փոքրիկ կոկորդիլոսներին լույս աշխարհ դուրս գալ, իսկ հետո նրանց տեղափոխում են ջրային տարածք[7]։

Հարավի առանձնյակների դրած ձվերն ավելի մեծ են, քանակով քիչ են։ Ձվերից դուրս են գալիս չափերով ավելի մեծ ձագեր, որոնց միջին երկարությունը կազմում է 5 սմ[8]։

ԾանոթագրություններԽմբագրել