Նորբիթ (անգլ.՝ Norbit), ամերիկյան կինոկատակերգություն, որի ռեժիսորն է Բրայան Ռոբինսը։ Վարկանիշը՝ MPAA — PG-13 (խորհուրդ չի տրվում մինչեւ 13 տարեկան երեխաներին)։ ԱՄՆ- ում ֆիլմը վարձույթի է հանվել 2007 թվականի փետրվարի 9-ից 2007 թվականի մարտի 8-ը։

Նորբիթ
անգլ.՝ Norbit
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, Բուֆոնադ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմարտի 8, 2007[1] և 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրայան Ռոբինս
ՊրոդյուսերՋոն Դևիս, Էդի Մերֆի և Michael Tollin?
Սցենարի հեղինակՉարլզ Մերֆի և Էդի Մերֆի
ԴերակատարներԹենդի Նյուտոն, Թերի Քրյուզ, Քյուբա Գուդինգ կրտսեր, Էդի Մերֆի, Clifton Powell?, Lester Speight?, Էդի Գրիֆին, Քեթ Ուիլյամսը, Մառլոն Ուեյանս, Պետ Կրոուֆորդ Բրաուն, Չարլզ Մերֆի, Ջոն Գեյթինս, Քրիստեն Շաալ, Սմիթ Չո, Մարիեն Մյուլլերլեյլ, Rob Huebel?, Anthony Russell?, Ռիչարդ Գանթ[2] և Susan Beaubian?[2]
ՕպերատորՔլարք Մաթիս
ԵրաժշտությունԴևիդ Նյուման
ՄոնտաժՆեդ Բասթիլ
Պատմվածքի վայրԹենեսի
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունDreamWorks, Davis Entertainment և Tollin/Robbins Productions?
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Նորբիթի կյանքը դեռ մանկությունից լի էր փորձություններով և հիասթափություններով։ Չինական ռեստորանի դռների մոտ ծնողների կողմից լքված և Վոնգի կողմից դաստիարակված, տարրական դպրոցից դատապարտված էր քայլել հրեշավոր երկրպագուի՝ Ռասփյուտիայի հետ։ Չհամարձակվելով մերժել իր պաշտպանին, հերոսը խոնարհաբար պատրաստվում է տանել նրան եկեղեցի, երբ քաղաք է վերադառնում Նորբիթի կայնքի միակ սեր՝ գեղեցկուհի Քեյթը։ Այժմ նա պետք է ինչ-որ կերպ ազատվի բռնակալ Ռասփյուտիայից և գրավի Քեյթի սիրտը։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Բրայան Ռոբինս
  • Սցենարիստ՝ Չարշզ Մյորֆի, Դեվիդ Ռոնն, Ջեյ Շորկ, Էդի Մերֆի
  • Պրոդյուսերներ՝ Ջոն Դեվիս, Էդի Մերֆի
  • Գործադիր պրոդյուսերներ՝ Դեվիդ Հաուսհոլթեր, Բրայան Ռոբինս, Մայքլ Թոլլին
  • Օպերատոր՝ Կլարկ Մետիս
  • Նկարիչ - բեմադրող՝ Կլեյ Գրիֆֆիտ
  • Երգահան՝ Դեվիդ Նյուման
  • Մոնտաժ՝ Նեդ Բաստիլ
  • Դերասանների ընտրություն՝ Ջուլ Բեստրոպ, Սեթ Յանկլեվից
  • Զգեստներ ձևավորող նկարիչ՝ Մոլլի Մաջինիս

Արտադրություն՝ «DreamWorks Pictures», «Davis Entertainment», «Tollin/Robbins Productions»:

Վարձույթ՝ «Paramount Pictures» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ), «United International Pictures» (Արգենտինա, Հունաստան, Սինգապուր), «Universal Pictures International» (Շվեյցարիա, Իսպանիա

Բյուջե և շահույթ խմբագրել

Ֆիլմի բյուջեն կազմել է 60 միլիոն դոլար։ Հյուսիսային Ամերիկայումը վաստակել է 95 673 607 դոլար և 63 639 954 դոլար այլ շուկաներում։ Շահույթը ընդհանուր կազմել է շուրջ 159 313 561 դոլար[3]։ Ֆիլմը Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2007 թվականի մարտի 9-ին[4][5][6]։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

2008 թվականին ֆիլմը ստացել է երեք «Ոսկե ազնվամորի» մրցանակի՝ ամենավատ տղամարդու դերի համար, երկրորդ պլանի ամենավատ տղամարդու դերի համար և երկրորդ պլանի ամենավատ կնոջ դերի համար (այս բոլոր մրցանակներին արժանացել է Էդի Մերֆին) և նոմինացվել ևս չորս մրցանակի։

Մրցանակ Կատեգորիա Հավակնորդ Արդյունք
Օսկար[7] Լավագույն դիմահարդարում Rick Baker Առաջադրված
Կազուհիրո Ջուձի Առաջադրված
Ոսկե ազնվամորի Ամենավատ դերասան Էդի Մերֆի (Նորբիթ) Հաղթանակ
Քյուբա Գուդինգ Կրտսեր Առաջադրված
Ամենավատ տղամարդու դեր Էդի Մերֆի (Պրն. Վոնգ) Հաղթանակ
Ամենավատ կնոջ դեր Էդի Մերֆի (Ռասփյուտիա) Հաղթանակ
Ամենավատ դերասանական դուետ Էդի Մերֆի (Էդի Մերֆի և Էդի Մերֆի) Առաջադրված
Ամենավատ ֆիլմ Ջոն Դեվիս Առաջադրված
Մայքլ Թոլլին Առաջադրված
Էդի Մերֆի Առաջադրված
Ամենավատ սցենար Առաջադրված
Չարլի Մյորֆի Առաջադրված
Ջեյ Շորկ Առաջադրված
Դեվիդ Ռոնն Առաջադրված
Ամենավատ ռեժիսոր Brian Robbins Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://hy.wikipedia.org/wiki/Box_Office_Mojo
  4. «Weekend box office 9th March 2007 - 11th March 2007». www.25thframe.co.uk. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Weekend box office 16th March 2007 - 18th March 2007». www.25thframe.co.uk. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Weekend box office 23rd March 2007 - 25th March 2007». www.25thframe.co.uk. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել