Նորա Իստրեֆի (ալբ․՝ Nora Istrefi, մարտի 25, 1986(1986-03-25), Պրիշտինա), կոսովացի փոփ երգչուհի։

Նորա Իստրեֆի
Nora Istrefi.png
Բնօրինակ անունալբ․՝ Nora Istrefi
Ծնվել էմարտի 25, 1986(1986-03-25) (36 տարեկան)
Պրիշտինա
ԵրկիրFlag of Kosovo.svg Կոսովո և Flag of Albania.svg Ալբանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Commons-logo.svg Nora Istrefi Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Նորա Իստրեֆին ծնվել է 1986 թվականի մարտի 25-ին Պրիշտինա քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի Սոցիալիստական ​​Ֆեդերատիվ Հանրապետության՝ ներկայիս Կոսովոյի մեջ։ Հայրը՝ Նեզիր Իստրեֆին, կինոօպերատոր էր։ Մայրը՝ Սյուզանա Թահիրսյուլյան, կոսովացի երգչուհի է․ հայտնի էր 1980-90-ական թվականներին։

Ունի երկու քույր՝ Նիտան՝ աշխատում է որպես ոճաբան, և Էռան՝ Ալբանիայի և Կոսովոյի ամենահաջողակ երգչուհիներից մեկը։ Իստրեֆին իր մասնագիտական գործունեությունը սկսել է 18 տարեկանում։

ԳործունեությունԽմբագրել

Նորա Իստրեֆիի երաժշտական ​​գործունեությունը սկսվել է 2003 թվականին, երբ հայտնվել է Կոսովոյի ռադիոյում և հեռուստատեսությունում։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Ëngjëll: 2006 թվականին նա «Nuk mundem» երգով գրավել է ալբանական «Top Fest» երաժշտական ​​մրցույթի երրորդ տեղը։ Այնուհետև Իստրեֆին թողարկել է մի քանի հիթ, այդ թվում՝ «Dy shokë» (2010), «Une e di» (feat. Ermal Feyzulahu, 2011) և «As ni zo» (feat. Mc Kresha 2011):

2010 թվականին Լինդիտա Հալիմիի և Big D.-ի հետ «All Mine» երգով մասնակցել է ալբանական երաժշտական ​​Kënga Magjike մրցույթին, բայց որակազրկվել են։ 2012 թվականի փետրվարին թողարկել է «S'ki me ik» սինգլի երաժշտական ​​տեսահոլովակը[1][2]։ Նույն թվականի հուլիսին թողարկվել է նրա «Gangsta» թրեքը։

2013 թվականի ամռանը Իստրեֆին երգչուհի Գենայի հետ թողարկել է «Le Mama» երգը։ Ստեղծագործությունը «Assou Mama» երգի մասնակի գրագողություն էր[3]։ 2013 թվականի նոյեմբերին կրկին մասնակցել է Kënga Magjike մրցույթին՝ ներկայացնելով «I jemi je» երգը[4]։ Այնուամենայնիվ, մրցույթից առաջ կարողացել է հաշտվել այն կազմակերպիչների հետ, որոնք չեղյալ էին հայտարարել 2010 թվականին սահմանված որակազրկումը[5]։

Անձնական կյանքԽմբագրել

Նորա Իստրեֆին 2014 թվականի սեպտեմբերին ամուսնացել է Ռոբերտ Բերիշայի հետ։ 2015 թվականի գարնանը զույգը ունեցել է դուստր՝ Ռենեն[6][7]։

ՍկավառակագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

  • 2005։ Engjëll
  • 2006։ Opium
  • 2008։ Another World

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Nora Istrefi - Ski me ik (officiell video)
  2. S'ki Me Ik nga Nora Istrefi
  3. «Nora Istrefi: “Le Mama” nuk është vjedhur – VIDEO»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2021-07-05 
  4. Нора Istrefi - "I jemi je" Archived 2013-12-03 at the Wayback Machine. kengamagjike.ком
  5. «Nora Falet Nga Arditi Për Të Qenë Pjesë E Kënga Magjike»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-26-ին։ Վերցված է 2021-07-05 
  6. «NORA-ISTREFI:-Jeta-intime-me-Robertin»։ vip.shqiperia.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին։ Վերցված է 2018-04-08 
  7. «Fejohet Nora Istrefi me Robertin - Lajme nga Ulqini»։ Lajme nga Ulqini։ Վերցված է 2018-04-08 

Արտաքին հղումներԽմբագրել