Բացել գլխավոր ցանկը

Նորա Ադամյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Նորա (Էլեոնորա) Գրիգորի Ադամյան (Ադամովա) (1910, մայիսի 31 - 1992, դեկտեմբերի 2[2]), ռուսալեզու հայ արձակագիր, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։

Նորա Ադամյան
Ծնվել էմայիսի 31, 1910(1910-05-31)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 2, 1992(1992-12-02) (82 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Լեզուռուսերեն և հայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԿոմունիստ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բաքվում։ 1927-1930 թվականներին սովորել է Բաքվի համալսարանում։ Գրական ասպարեզ է իջել 1930 թվականին։ Գրել է ռուսերեն պատմվածքներ, որոնք տպագրվել են պարբերական մամուլում։ 1938-1945 թվականներին աշխատել է Երևանի «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ 1945 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են մի քանի նոր գրքեր՝ «Կյանքի սկիզբը» (1955), «Կապույտ լեռների մոտ» (1957), «Լքված տունը» (1959), «Երկրորդ կինը» և այլն։ Գրել է կինոսցենարներ։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Վահան Միրաքյանի «Լալվարի որսկանը», Հովհաննես Շիրազի «Իմ ընկեր Լորիկը» և այլ գործեր։

Նորա Ադամյանը հայերենԽմբագրել

  • Երեք վիպակ, Ե., Հայպետհրատ, 1963, 272 էջ:

ՊարգևներԽմբագրել

«Կարտոֆիլահավաք» պատմվածքի համար արժանացել է «Օգոնյոկ» հանդեսի 1984 թվականի մրցանակին[3][4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://en.isabart.org/person/147023
  2. Элеонора Георгиевна Адамова
  3. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 22 
  4. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 27