Նորայր Ստեփանյան

հայ անասնաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Գևորգի Ստեփանյան (մայիսի 2, 1899(1899-05-02), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1987(1987-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույժ սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968), ՀԽՍՀ վաստակավոր անասնաբույժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Նորայր Ստեփանյան
Ծնվել էմայիսի 2, 1899(1899-05-02)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 4, 1987(1987-08-04) (88 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունանասնաբույժ և ընտրասերիչ
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1927)
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1968)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկ ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (1927)։ Ա․ Թամասշյանի հետ մասնակցել է Հայաստանի անասնապահությունն ուսումնասիրող գիտական արշավախմբի աշխատանքներին (1926) թվականին։ Եղել է Ստեփանավանի պետական տոհմաբուժարանի տնօրեն (1934-1938 և 1945-1959) Հայկական անասնապահության և անասնաբուժության ԳՀԻ-ի տավարաբուժության բաժնի վարիչ (1960-1974), Կովկասյան գորշաավարի ցեղի կատարելագործման խորհրդի նախագահ 1960 թվից։ Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍԽՀ-ում տավարաբուժության տոհմային աշխատանքի կազմակերպման և տավարի նոր, բուժարանային ցեղի ստացման հարցերին։ Կովկասյան գորշ տավարի ցեղի ստացման հեղինակ է[1]։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Մահացել է 1987 թվականին Երևանում։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանոցում[2]։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ԽՍՀՍ ԺՏՆՑ և այլ մեդալներով։

Երկեր խմբագրել

  • Степанян Н.Г. Кавказская бурая порода скота Армении, 1968[3].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ. 4:
  2. «The memorial of Stepanyan Norayr (Նորայր Ստեփանյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Ստեփանյան, Նորայր Գևորգի, 1899-1987 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Ստեփանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 131