Նոտր Դամի գավիթ
Նոտր Դամի գավիթ (ֆր.՝ Crypte archéologique de l'île de la Cité), թանգարան, որը գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի անմիջապես կողքին[2]՝ Փարիզի 4-րդ շրջանում։ Թանգարանում ցուցադրվում են հնաբանական գտածոներ, որոնք հայտնաբերվել են 1965-1972 թվականների պեղումների ժամանակ։ Թանգարանի հավաքածուն ներգրավում է պատմության մի ընդգրկուն շրջան՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարը։
Նոտր Դամի գավիթ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կրիպտե և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզի 4-րդ շրջան |
Մասն է | Փարիզի Թանգարաններ |
Հասցե | 7 parvis Notre-Dame – Place Jean-Paul-II, 75004 Paris, France75004parvis Notre-Dame - place Jean-Paul-II? (7) |
Հիմնադրվել է | 1980 |
Այցելուներ | 25 417 մարդ (2019)[1] |
Կայք | crypte.paris.fr |
![]() | |
![]() |
Թանգարանի պատմություն
խմբագրելՓարիզի Աստվածամոր տաճարի ստորգետնյա կայանատեղիի կառուցման ընթացքում շինարարները հայտնաբերել են հին շինության մնացորդներ։ Ֆրանսիական նախականխիչ հնէաբանության ծրագրի շրջանակներում 1965-1972 թվականներին պեղումներ են իրականացվել։ 1980 թվականին գտածոների ցուցադրման համար բացվել է «Նոտր Դամի գավիթ» թանգարանը։ Թանգարանի բացման արարողությունն անց են կացրել Ժակ Շիրակը, որն այդ ժամանակ եղել է Փարիզի քաղաքապետ և մշակույթի և հաղորդակցության նախարար Ժան-Ֆիլիպ Լեկատը[3]։
Թանգարանի հավաքածուն
խմբագրելԹանգարանը հնարավորություն է տալիս ընդհանուր պատկերացում կազմել Սիտե կղզու զարգացման մասին։ Թանգարանի այցելուները կարող են տեսնել 20-րդ դարի պատմության հետքեր[4]․ հնագույն նավահանգիստ Լուտեցիան, գալա-հռոմեական հասարակական լոգարանները, 4-րդ դարի Փարիզի քաղաքային պարիսպները, հին եկեղեցու նկուղը, Օտել Դիյո հիվանդանոցը, մանկատան հիմքը, Փարիզի քաղաքաշինության կոյուղագծեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ «Археологическую крипту Нотр-Дама закрыли для посещения». РИА Новости (ռուսերեն). 20190416T1127+0300Z. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Ещё одна тайна собора Нотр-Дам. Археологическая Крипта». Путеводитель по Парижу. 2012 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ s.r.o, Tripomatic. «Крипта паперти Нотр-Дама - Париж, Франция». travel.sygic.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամի գավիթ» հոդվածին։ |