Նովսկա (խորվ.՝ Novska), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Սասիցկո-Մոսլավինի ժուպանության չորրորդ խոշորագույն քաղաքն է` Սիսակ, Պետրինյա և Կուտինա քաղաքներից հետո։ Բնակչությունը կազմում է 7 028 մարդ (2001)[1]։

Քաղաք
Նովսկա
խորվ.՝ Novska
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍասիցկո-Մոսլավին
ՀամայնքSisak-Moslavina?
ՂեկավարԱնտուն Վիդակովիչ
Առաջին հիշատակում1334
Տվյալ կարգավիճակում1334 թվականից
Մակերես319,8 կմ², 19,1 կմ²
ԲԾՄ125 մ
Բնակչություն7 028 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ044
Փոստային դասիչ44330
Պաշտոնական կայքnovska.hr
Նովսկա (Խորվաթիա)##
Նովսկա (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Նովսկան գտնվում է Զագրեբից հարավ-արևելք (հեռավորությունը մայրաքաղաքից 85 կմ է)։ 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Կուտինա քաղաքը, 25 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Պակրաց քաղաքը, 40 կմ արևելք՝ Նովա-Գրադիշկա քաղաքը։

Նովսկայով է անցնում Զագրեբ-Սլավոնսկի-Բրոդ-Բելգրադ ավտոմոբիլային և երկաթուղային մայրուղին։

Պատմություն

խմբագրել

Նովսկան առաջին անգամ հիշատակվել է 1334 թվականին, սակայն մինչև 19-րդ դարը եղել է փոքր գյուղ։ Նովսկան երկաթուղու շինարարությունից հետո դարձել է տրանսպորտային հանգույց։ 20-րդ դարում քաղաքում կառուցվել են արդյունաբերական մի քանի ձեռնարկություններ։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Սուրբ Լուկա եկեղեցի - կառուցվել է 1757 թվականին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ և աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովսկա» հոդվածին։