Նովատո (անգլ. Novato)` Կալիֆոռնիա նահանգի Մարին շրջանի քաղաք, ԱՄՆ։ Բնակչությունը` 53 419 մարդ (2016)[2]: Քաղաքը կազմում է Նորթ Բեյ շրջանի մասը։ Նովատոն տեղակայված է մոտավորապես 16 կմ հյուսիս-արևմուտք Սան Ռաֆայելից և 48 կմ հյուսիս Սան Ֆրանցիսկոյից` U.S. 101 մայրուղու վրա։

Քաղաք
Նովատո
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես72,418063 կմ², 72,406808 կմ²
ԲԾՄ9 մետր
Բնակչություն53 225 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ415
Փոստային դասիչ94945, 94947–94949, 94998, 94947 և 94949
Պաշտոնական կայքci.novato.ca.us(անգլ.)
Նովատո (ԱՄՆ)##
Նովատո (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

Նովատոյի առաջին փոստային բաժանմունքը բացվել է 1856 թվականին, որն աշխատել է մինչև 1860 թվականը։ Նոր փոստային բաժանմունք բացվել է միայն 1891 թվականին[3]։

Քազաքում առաջին դպրոցը կառուցվել է 1859 թվականին Գրանթ պողոտայի անկյունում (այժմ Ռեդվուդ Բուլվար, անգլ.՝ Redwood Boulevard):

Աշխարհագրություն խմբագրել

Ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի՝ Նովատոն ունի 73 կմ² ընդհանուր տարածք, որից 71 կմ² կազմում է հողը, իսկ 1,3 կմ² ջուրը։

Ժողովրդագրություն խմբագրել

Համաձայն 2010 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի տվյալների, բնակչությունը կազմում էր 51 904 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 716,8 մարդ մեկ կմ²-ում։ Ռասայական կազմը՝ 76% սպիտակամորթ, 6,6% ասիացի, 2.7% սևամորթ, 0.6% բնիկ ամերիկացիներ, 0,2% հավայացիներ և Խաղաղ օվկիանոսյան կղզիներից գաղթածներ, 9% այլ ցեղեր, 4.9% երկու կամ ավելի ցեղերի սերունդներ։

Համաձայն Միացյալ Նահանգների 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ միջին հաշվով միջին եկամուտը քաղաքում կազմում էր 63.543 դոլար, իսկ ընտանիքի եկամուտը՝ 74.434 դոլար։ Տղամարդկանց համար միջին եկամուտը 55,822 դոլար է, իսկ կանանց համար՝ 40 287 դոլար։ Մեկ շնչի հաշվով միջին եկամուտը կազմում է 32402 դոլար։ Ընտանիքների 3.1%-ը կամ բնակչության 5,6 -ը գտնվում էին աղքատության մակարդակից ցածր, ներառյալ 18-ից ցածր տարիքի երիտասարդների 6.1%-ը և 65 տարեկանից բարձր մեծահասակների 4%-ը։

Տնտեսագիտություն խմբագրել

 
Նովատոյի ավտոկայան (բացվել է 2017 թվականի սեպտեմբերին)

Քաղաքում կա գիտական համալսարան, որը զբաղվում է ծերացման հետ կապված խնդիրերով, աշխատում են մի շարք կենսատեխնոլոգիական և դեղագործական ընկերություններ, զարգացած է համակարգչային խաղերի զարգացումը. Նովատոյում է տեղակայված 2K Sports, Visual Concepts, The Republic of Tea, Toys For Bob, ընկերությունների շտաբները, Sony Pictures Imageworks-ի մասնաճյուղը։ Քաղաքի բնակչության մի մասն աշխատում է Սան Ֆրանցիսկոյում։

Նովատոյում է երկար տարիներ (1983 թվականից մինչև 1998 թվականը) գտնվել համակարգչային խաղերի պաշտամունքային[4] հրատարակչի` Brøderbund Software-ի գլխավոր գրասենյակը, ով հայտնի է որպես բազմաթիվ հայտնի խաղերի` Choplifter, Lode Runner, Karateka, Prince of Persia, և ուրիշների ստեղծող[5]։

Քաղաքի ամենամեծ գործատուները[6].

# Ընկերություն # Աշխատակիցներ
1 Նովատոյի դպրոցի կառավարում 1264
2 BioMarin Pharmaceutical 1052
3 Fireman’s Fund 739
4 2K/Visual Concepts 436
5 Cagwin & Dorward 410
6 Novato Community Hospital 304
7 Costco խանութ 297
8 Safeway խանութ 242
9 Bradley Electric 238
10 Brayton & Associates 215

Տրանսպորտ խմբագրել

Նովատոյի գլխավոր ճանապարհները ներառում են Կալիֆոռնիայի 101 խճուղին և Կալիֆոռնիայի 37 մայրուղին։

Նովատոյով է անցնում Սոնոմա Մարին երկաթուղու մի հատվածը։ Երկաթուղին (SMART), որը բաղկացած է տասնչորս կայարանից՝ Լարկսպուրի լաստանավային տերմինալից մինչև Քլվերդեյլ[7][8]։

Պատմական տեսարժան վայրեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Novato, CA Data & Demographics (As of July 1, 2016)
  3. Durham, David L. (1998). California’s Geographic Names: A Gazetteer of Historic and Modern Names of the State. Clovis, Calif.: Word Dancer Press. p. 673. ISBN 1-884995-14-4.
  4. Time : The 10 Greatest Games for the Apple II
  5. Brøderbund Software, Inc. Company History
  6. «City of Novato, California: Comprehensive Annual Financial Report for the Year Ended June 30, 2015». City of Novato. էջ 164. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  7. North bay voters back commuter rail — finally San Francisco Business Times 10-01-2009 (eng)
  8. Официальный сайт SMART (Sonoma-Marin Area Rail Transit) Արխիվացված 2017-06-03 Wayback Machine(անգլ.)
  9. «NATIONAL REGISTER DIGITAL ASSETS Fashion Shop and Stephen Porcella House». Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին. Վերցված է 2019-11-29-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. NATIONAL REGISTER DIGITAL ASSETS Rancho Olompali
  11. NATIONAL REGISTER DIGITAL ASSETS Hamilton Army Airfield
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովատո» հոդվածին։