Նյու Լանարկ
Նյու Լանարկ (անգլ.՝ New Lanark), գյուղ Քլայդ գետի վրա, գտնվում է Լանարկից մոտ 2,2 կմ հեռավորության վրա և Գլազգոյից մոտ 40 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղի բնակչությունը կազմում է մոտավորապես 200 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 146 հեկտար | |
Բնակչություն | 200 մարդ | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Պաշտոնական կայք | newlanark.org(անգլ.) | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Գյուղը հիմնադրվել է 1786 թվականին Դեյվիդ Դեյլի կողմից, որը կոմբինատի աշխատակիցների համար բամբակի արտադրության գործարաններ և կացարան է կառուցել։ Դեյլը անգլիացի գյուտարար և գործարար Ռիչարդ Արքրայթի հետ կարճաժամկետ համագործակցությամբ գործարաններ է կառուցել՝ որպես էներգիայի աղբյուր շինարարության համար օգտագործելով միայն Քլայդ գետի ջրվեժների ջուրը։ Քաղաքը և ջրաղաքները ունեն պատմական կարևոր նշանակություն, ոչ միայն դրանց կապի համար Օվենի գաղափարների հետ, այլ նրանց դերի արդյունաբերական հեղափոխության մեջ Միացյալ Թագավորությունում և նրանց դիրքի քաղաքաշինության պատմության մեջ[1][2]։
Նյու Լանարկի ջրաղացներն աշխատել են մինչև 1968 թվականը։ Անկման շրջանից հետո 1974 թվականին հիմնադրվել է «New Lanark Conservation Trust» (NLCT) կազմակերպությունը, որն այսօր հայտնի է որպես «New Lanark Trust» (NLT), նրա նպատակն էր կանխել գյուղի քանդումը։ 2006 թվականին շենքերի մեծ մասը վերակառուցվել են, և գյուղը հայտնի տեսարժան վայր է դարձել։ Նյու Լանարկը Շոտլանդիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրերից[3] և Եվրոպայի կարևորագույն տեխնիկական հուշարձաններից մեկն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ UNESCO World Heritage Committee Nomination Documentation (2001) 'New Lanark'. File 429rev.pdf, 16 December 2001. Available at https://whc.unesco.org/en/list/429/documents/
- ↑ Bell and Bell (1972) City Fathers
- ↑ «21 World Heritage Sites you have probably never heard of»։ Daily Telegraph
Արտաքին հղումներԽմբագրել
- New Lanark World Heritage site - official site
- Photographs of New Lanark
- New Lanark residents association.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նյու Լանարկ կատեգորիայում։ |