Քլայդը (անգլ.՝ Clyde, գաել.՝ Cluaidh), իր մեծությամբ 8-րդ գետն է Մեծ Բրիտանիայում։ Այն ամբողջությամբ գտնվում է Շոտլանդիա երկրամասում։ Գետի երկարությունը կազմում է 176 կմ, իսկ ավազանի տարածքը՝ 4100 քառ. կմ։ Գետը սկիզբ է առնում հարավշոտլանդական բարձունքներից և թափվում է Ֆյորտ-օֆ-Կլայդ ծովածոցը։ Գետի ափին է գտնվում Մեծ Բրիտանիայի ամենամեծ քաղաքներից մեկը՝ Գլազգոն։ Գետը իր վտակների միջոցով կապվում է Հյուսիսային ծովի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 471)։